Քաղաքագետ․ Երևանն ու Բաքուն կշարունակեն հաշվի նստել Մոսկվայի հետ
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին եռակողմ հայտարարության մեջ նշված կետերը, ըստ էության, 2020 և 2021 թվականներին ստորագրված և հնչեցված եռակողմ հայտարարությունների շարունակությունն են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Սա, ըստ քաղաքագետի, ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը հիմնված է համապատասխան դրույթների վրա, որոնք դեռ չեն ստացել իրենց ամբողջական լուծումը։ Դա և հայ գերիների հայրենադարձման, և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, և տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն է։
«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ կողմերը պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը, մասնավորապես՝ ապաշրջափակման և համապատասխան տրանսպորտային հաղորդակցությունների հարցերի շուրջ»,- պարզաբանել է Մարկարովը։
Այդուհանդերձ, ինչպես նշեց փորձագետը, Ղարաբաղի մասին որևէ հիշատակման բացակայությունը չափազանց բացասաբար է ընկալվում Հայաստանի ընդդիմության կողմից:
«Բնական է, որ նրանք դա ընկալում են որպես բացասական երևույթ։ Իշխանությունները ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ բանակցային գործընթացը, այնուամենայնիվ, շարունակվելու է»,- նկատեց քաղաքագետը։
Նա նաև մեջբերեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքը, ով կոչ արեց Ղարաբաղի հարցի լուծումը թողնել հաջորդ սերունդներին: Փորձագետի խոսքով՝ խոսքը կարող է լինել առնվազն 25 տարվա մասին։
«Այսինքն՝ եթե այս ամենի միջով անցնենք, կտեսնենք բանակցային գործընթացի շարունակությունը։ Ընդ որում, հիմք են հանդիսանալու այն փաստաթղթերը, որոնք ավելի վաղ ընդունվել են, ինչպես նաև խաղաղ տարածաշրջան ունենալու ցանկությունն ու պատրաստակամությունը։ Այնուամենայնիվ, խաղաղություն պետք է հաստատվի՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից պատրաստակամության բացակայության»,- ասել է Մարկարովը՝ հավելելով, որ գործընթացում ներգրավված են նաև ռուս խորհրդարանականները։
Փորձագետը համոզված է, որ կողմերը՝ ի դեմս Երևանի և Բաքվի, կշարունակեն հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը, ինչպես նաև դերը բանակցային գործընթացում, չնայած մեկ այլ՝ եվրոպական հարթակի առկայությանը։ Ըստ էության, նրանք շարունակելու են հաշվի նստել Կրեմլի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 18:13
В рамках проводимых Союзом армян России мероприятий, приуроченных к 110-й годовщине Геноцида армян в Османской империи, по всей Москве установлены тематические баннеры, напоминающие об одном из самых жестоких преступлений XX века.
-
2025-04-23 18:10
В Ереване в пятый раз прошла международная акция "Сад памяти". В рамках мероприятия на Аллее пограничной славы в Парке Победы высаживаются деревья в честь Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-23 18:09
Министр иностранных дел Аббас Аракчи заявил, что он везет китайским лидерам послание от президента Ирана Масуда Пезешкиана, сообщает Mehr.
-
2025-04-23 18:06
Уважаемые ереванцы, никогда и ни при каких обстоятельствах нельзя допустить реализации попытки Министерства образования, науки, культуры и спорта Армении переименовать станцию метро «Еритасардакан» («Молодежная») в честь Исаакяна.