ՀԵՐԹԻ Է ԴՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ՝ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ
Փաշինյանը արձանագրեց Հայաստանի Երրորդ հանրապետության փլուզումը…
Նոյեմբերին շատ են ամսաթվերը՝ կապված Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի հետ. նոյեմբերի 5-ին Շուշիի հանձնումից մինչև կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումը նոյեմբերի 9-ին։ Ընթացիկ իրադարձությունների համատեքստում և մոտակա հեռանկարը դիտարկելիս առանձնահատուկ նշանակություն են ստանում այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին նոյեմբերի 18-ին ՊՆ բունկերից Փաշինյանի դուրս գալուն։ Հենց այդ օրը նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվեց 6 ամսվա համար նախատեսված ճանապարհային քարտեզը 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման և զարգացման հուսալի հիմք դնելու վերաբերյալ։
Կապիտուլյանտը հայտարարեց, թե «առաջարկվող միջոցառումների իրականացումը երկիրը կդնի զարգացման անշրջելի ռելսերի վրա»՝ խոստանալով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել 2021 թվականի հունիսին: 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այն մասին, որ ճանապարհային քարտեզը վարչապետի աթոռին մնալու փորձ էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության ստորագրումից հետո, պետք է հիշեցնել հենց հիմա՝ Ալիևի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման տեսքով երկրորդ կապիտուլյացիայի համատեքստում։ Այս անգամ ճանապարհային քարտեզի դերը կոչված է խաղալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած գաղափարը՝ «նոր տեսությամբ նոր պետություն» անվանումով։ Դատելով ամենից, այդ բնորոշման տակ ռեժիմի պարագլուխը ենթադրում է Հայաստանի Երրորդ հանրապետության վերջնական փլուզում։ Երկրորդ կապիտուլյացիան նույնպես ուղեկցվում է խոստումների բուռն հեղեղով. տնտեսական աննախադեպ աճից մինչև կոռուպցիայի դեմ պայքարի խստացում։
Մեկ հոդվածի ծավալը թույլ չի տալիս անդրադառնալ ճանապարհային քարտեզի բոլոր 15 կետերին, ուստի կանգ առնենք փաստաթղթի հիմնական դրույթների վրա: Դրանք լիակատար պատկերացում են տալիս այն մասին, որ 5000 զոհ տալուց և հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո կապիտուլյանտը ժողովրդից մուրաց ևս 6 ամիս՝ սկսածը մինչև վերջ հասցնելու համար։ Ճանապարհային քարտեզի ժամկետն ավարտվեց արտահերթ ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակով. կապիտուլյանտը ցույց տվեց աշխարհին, թե ժողովուրդն առաջվա պես իր կողմից է։ Ալիևի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կապիտուլյանտը կարող է կրկնել այդ հնարքը, բայց արդեն նաև 2023 թվականի մայրաքաղաքային ընտրությունների հեռանկարով։
«Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում»։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից 2 տարի անց ռեժիմը շարունակեց հանձնել տարածքներ, որոնք 44-օրյա ագրեսիայի ավարտից հետո մնացել էին հայկական։ Այս տարվա օգոստոսին հայերը լքեցին Բերձորը, Աղավնոն և Սուսը։
Ճանապարհային քարտեզի հաջորդ առանցքային դրույթը ձևակերպված է հետևյալ կերպ. «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»։ Որպես դրա «իրականացում» վկայակոչենք Արցախի տարածքից Հայաստանի զորամիավորումների դուրսբերումը, Արցախի Պաշտպանության բանակը լուծարելու Ալիևի պահանջն ու ինքնիշխան Հայաստանի տարածքի սողացող բռնազավթումը։ Պատշաճ կերպով չկահավորված մարտական դիրքերից հայ զինվորականները շարունակում են զսպել ադրբեջանցիների զինված զավթախուժման փորձերը։ Սեպտեմբերի 13-ից հայկական տարածքների մի մասը պարբերաբար գնդակոծվում է զավթիչների կողմից, իսկ որպես ԶՈՒ բարեփոխումների «գագաթնակետ»՝ պետք է հիշատակել 24 մլն դրամով ժամկետային ծառայությունից ազատվելու գաղափարը և 3-ամսյա զինվորական հավաքներից 25-օրյայի անցնելու նախագիծը։
Անցումը ենթադրում է, որ այն մարդը, որը 20 տարի առաջ ծառայել է բանակում, 5 օր նախապատրաստվելուց հետո պետք է կանգնի մարտական պահակետում և դիմակայի, օրինակ, ադրբեջանական «Կոմանդո» հատուկ ստորաբաժանմանը։ Այդ նախագիծը, գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի խոսքերով, կհանգեցնի արտագաղթի նոր ալիքի։ Անցած 2 տարիների ընթացքում Փաշինյանի ռեժիմը զգալիորեն առաջ է շարժվել Զինված ուժերի փլուզման գործում։
Հաջորդ դրույթը. «Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում»։ Դրա իրականացման համար 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո լույս աշխարհ եկավ արևմտամետ գաճաճ կուսակցությունների ոչ պաշտոնական կոալիցիան, որոնց հետ պարբերաբար հանդիպում է Փաշինյանը։ Խոսքը մեկ անձի կուսակցությունների մասին է, որոնք ողորմելի թվաքանակի պատճառով չունեն իրենց տարածքային ստորաբաժանումները, ուստի անհասկանալի է, թե ում են նրանք ներկայացնում մեր երկրում, բացի իրենց առաջնորդներից։
Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի, Լևոն Շիրինյանի, Դավիթ Սանասարյանի և այլոց կուսակցությունները ռեժիմի պարագլուխն օգտագործում է ռուսատյաց տրամադրություններ սերմանելու և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման հարթակ ձևավորելու համար։ Արտահերթ ընտրություններում ընտրողների զրոյական աջակցություն ստացած կուսակցությունները կերակրվում են ռեժիմի ձեռքից և կատարում դրա պարագլխի կամքը։ Ինչ վերաբերում է հասարակական մասնահատվածին, ապա խոսքը հիմնականում «Ազատ քաղաքացու» և «Հեղափոխության պահապանների» կարգի ռուսատյաց ուղղվածության կազմակերպությունների մասին է։
Ժողովրդավարություն՝ դիպուկահարների նշանառության տակ
Ճանապարհային քարտեզի ևս մեկ առանցքային դրույթ արժանի է մեր ուշադրությանը իր ձևակերպման շնորհիվ. « Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։ Այս դրույթի «իրականացման» առումով տեղին է հիշել ոստիկանների 40-հազարանոց բանակի, «Դիմադրություն» շարժման փողոցային ակցիաների ակտիվիստների հանդեպ դաժան հաշվեհարդարների և կառավարության մասնաշենքերի մոտ և Պռոշյան փողոցում քաղաքացիների ծեծին անմիջական մասնակցություն ունեցած ոստիկանների պարգևատրման մասին։
Պատկերն ամբողջացրեցին դիպուկահարները, որոնք նշանառության տակ էին պահում ժողովրդին կառավարական շենքերի տանիքներից, խորհրդարանի շենքի պատուհաններից, փաշինյանական ավտոշարասյան մեքենաներից։ Նախագահներից ոչ մեկի օրոք ընդդիմության զանգվածային ակցիաները չեն ճնշվել այդպիսի դաժանությամբ։ Նախկինում երբեք դատարանի կողմից կալանքի սանկցիան չի կիրառվել որպես ընդդիմադիր գործիչների հանդեպ հաշվեհարդարի գործիք…
Ճանապարհային քարտեզի ևս մեկ դրույթ, որն անհնար է շրջանցել. «Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ»։ Այն ներառում է նաև «ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկի» խոստում։ Այն մասին, որ օրենքի շրջանցմամբ ձեռք բերված գույքի բռնագանձումն ընթանում է քաղաքացիների իրավունքների անթիվ խախտումներով և փաստացի ծառայում որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք, մեր լսարանին պարբերաբար տեղեկացնում ենք կոնկրետ օրինակներով։ Վերջինը, հիշեցնեմ, վերաբերում էր «Մայր Հայաստան» կոթողի շրջակա երբեմնի այգու տարածքում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանրահայտ առանձնատան հետ կապված տարօրինակ պատմությանը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավորների մասին ԶԼՄ-ները հիշատակում են ոչ այլ կերպ, քան ռեժիմին նրանց ծախվածության մատնանշումով, իսկ բռնագանձման գործընթացները, ըստ նույն լրատվամիջոցների գնահատականների, հիշեցնում են քաղաքական շոուներ։
Գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց Ադրբեջանից «շուտափույթ» վերադարձնելու, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովման մասին դրույթը կարելի է մասամբ կենսագործված համարել Ռուսաստանի և Արևմուտքի ջանքերի շնորհիվ։ Չնայած մի քանի խմբերի վերադարձին, գերության մեջ են մնում տասնյակ հայեր, մեծ թվով հայրենակիցներ անհետ կորած են համարվում 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքներով։
Ճանապարհային քարտեզի դրույթը Հայաստանի և Արցախի կյանքում Սփյուռքի և արտերկրում բնակվող հայրենակիցների ներգրավման մասին, ներառյալ այլ երկրներում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կանոնավոր կոնսուլտացիաների վերաբերյալ կետը, փոխարկվեցին հայկական Սփյուռքի հայտնի ներկայացուցիչների Հայաստան մուտքի արգելման։ Իսկ վերջերս տեղի ունեցած համաժողովը միայն հաստատեց, որ ռեժիմը կապ է պահպանում այլ երկրների միայն այն կազմակերպությունների և հայրենակիցների հետ, որոնք չեն քննադատում Փաշինյանի քաղաքականությունը։
Ճանապարհային քարտեզ, նախընտրական ծրագիր, կառավարության ծրագիր
2 տարվա ընթացքում ճանապարհային քարտեզի կետերից ոչ մեկը չի իրականացվել գործնականում:
Փաստաթղթի մի շարք դրույթներ նախ քոչեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիր, որով դա հաղթանակ տարավ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում, իսկ հետո՝ արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության ծրագիր։ Խոսքը, մասնավորապես, Արցախի դեօկուպացիային վերաբերող դրույթի մասին է։ Այդ երեք փաստաթղթերի միջև կապն ակնհայտ է, ինչպես որ ակնհայտ է ստի այն հեղեղը, որը շարունակվում է առ այսօր։ Փոխվել է միայն ճանապարհային քարտեզի անվանումը։
2020թ. նոյեմբերի 18-ին Փաշինյանը դուրս եկավ ՊՆ բունկերից (այսօր նա և իր թիմակիցները ժխտում են նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության ստորագրումից հետո կապիտուլյանտի բունկերում թաքնվելու փաստը) և ժողովրդից խնդրեց ընդամենը 6 ամիս՝ ճանապարհային քարտեզի 15 դրույթներն իրագործելու համար։ Այն ժամանակ աթոռը նրա տակ սաստիկ երերաց, այսօր Փաշինյանը ոչ մի բանից չի վախենում, ուստի խոսում է պետության նոր տեսության մասին, որպեսզի ուշադրություն շեղի այն գործընթացներից, որոնք արդեն ընդհուպ մոտեցրել են երկիրն ու ժողովրդին հայոց պետականության վերջնական փլուզմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:37
Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.
-
2025-06-12 09:10
"Я не планирую каким-либо образом участвовать в выборах, соревноваться со Злом, придавая, тем самым, ему легитимность! Невозможно представить дело так, будто ты и он можете конкурировать. Нет, Господь наш не так поступил со Злом. Он игнорировал его, не говорил с ним напрямую, ограничился тем, что прогнал. Нельзя соревноваться со Злом!", - заявил лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян. В этой ссылке на Господа скрыт глубокий смысл. Выборы – это соревнование, дискуссия, споры, аргументы, доказательства, наконец, здоровая конкуренция. Очень важно, с кем ты вступаешь в этот процесс. Как говорится: скажи, кто твой соперник, и я скажу, кто ты!
-
2025-06-11 09:15
Пашинян объявил о необходимости "безотлагательного" (здесь и сейчас!) ответа на вопрос: есть ли у Католикоса Всех Армян ребенок? Народ гораздо больше интересует вопрос: когда Пашинян вызволит из азербайджанского плена 23 армян, включая восьмерых представителей военно-политического руководства Республики Арцах?! А еще народ волнует вопрос прекращения обстрелов приграничных сел, а теперь еще и проблема похищения людей. Агитпроп режима уже запустил в обращение байку о том, что за обстрелами и похищением несовершеннолетних стоит Россия, а Пашинян, дескать, не виноват, он хочет мира. "Нарушившие обет целомудрия священники не могут продолжить духовную службу!", - решительно объявил Пашинян. Вопрос: а главарь правящей верхушки, который за 7 лет принес народу 4 войны, - может продолжить пребывание на посту премьер-министра? Пашинян "забыл", что обет безбрачья священники давали не ему, а Господу Богу…
-
2025-06-10 09:06
В главном военном управлении СК в рамках расследования уголовного дела о сдаче Республики Арцах, должностной халатности, проявленной в ходе войны, и передаче противнику оружия и боеприпасов был допрошен командир известной военной части "Егникнер" полковник армии Обороны Арцаха герой Арцаха Карен Джалавян ("Кех"). Этот допрос имел место параллельно с перманентными допросами пятого президента Республики Арцах Самвела Шахраманяна. Его полномочия на этом посту истекли 21 мая.