ՀՀ ԱԳՆ․ Հայաստանի և Իրանի միջև թերըմբռնում չկա
Հայաստանի և Իրանի միջև թերըմբռնում չկա, ասել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը իրանական Mehr գործակալության հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանին և Իրանին կապում են վաղեմի պատմական հարաբերությունները։ Իրանն անվանելով Հայաստանի կարևոր գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։ «Կարծում եմ՝ մենք Իրանի հետ ոչ մի թերըմբռնում չունենք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Երևանը և Թեհրանը տարակարծիք չեն հարցերի մեծ մասում։ Արդյունքում՝ երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։
Պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս առնչությամբ մենք բանակցությունների մեջ ենք մտել ադրբեջանական կողմի հետ, բայց Բաքուն մշտապես բանակցություններում առավելագույն պահանջներ է ներկայացնում»։ Հունանյանն ընդգծել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.