Փաշինյան․ ՌԴ-ն առաջարկել է հետաձգել ԼՂ կարգավիճակի հարցը, ՀՀ-ն 100%-ով համաձայն է դրան
Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը շատ կարևոր և օգտակար հանդիպում էր։ Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդյոք այդ հանդիպման արդյունքում կարո՞ղ եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ Այո՛, միանշանակ։ Հանդիպման ժամանակ շատ կարևոր հարցեր են հնչել։ ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա մի տարբերակ, որը փոխընդունելի կլինի։ Ինչքանո՞վ է ՀՀ քաղաքականությունը համապատասխանում սրա հետ։ Լիարժեք և 100 տոկոսով համապատասխանում է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է ի սկզբանե արձանագրել, որ կա ԼՂ հարցի 3 բաղադրիչ` ԼՂ հայության անվտանգություն, կարգավիճակ և անվտանգություն։ Փաշինյանը նշեց, որ հետագայում կարգավիճակ բառը, որպես այսօրվա լուծում, փորձել են մի կողմ դնել` հենց այդ տեսլականի բերումով` համաձայնելով ռուսաստանյան գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի։
Ըստ Փաշինյանի` Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ–ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում։ Խոսք էր գնում, թե բովանդակային առումով ինչքանով էր բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում ՀՀ–ի և ԼՂ–ի շահերին։
Փաշինյանը կարծում է, որ Սոչիում կայացած հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցերի պատասխանն էր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.