Սաղաթելյան․ Նոյեմբերի 5-ի հանրահավաքը Արցախի կողքին կանգնելու նպատակ է հետապնդում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում նշել է, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը Արցախի կողքին կանգնելու ու բողոքի ձայն բարձրացնելու նպատակ է հետապնդում: Միաժամանակ պատգամավորը շեշտել է, որ օրակարգում լինելու է գործող իշխանություններին հեռացնելու կետը, ինչը դժվար է, բայց ոչ անհնար:
«Մեկ անգամ ևս առիթից օգտվելով, բոլորին հրավիրում եմ հանրահավաքի: Մենք որևէ ամբիցիա չունենք՝ բացառությամբ պատասխանատվությունից: Ունենք նպատակ՝ փրկել մեր երկիրը ստեղծված իրավիճակից և օր առաջ հեռացնել այս իշխանություններին: Բոլոր նրանք, ովքեր կարող են օգտակար լինել այս երկու կարևոր պրոցեսներին՝ պատրաստ ենք իրենց հետ լիարժեք և ամբողջապես համագործակցել: Մենք մեր բաժին կռիվը մինչև վերջ տալու ենք: Մինչև վերջին շունչ, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ: Ես իմ որդու, ծնողների աչքերին նայելուց չեմ ամաչելու. իմ բաժին կռիվը մինչև վերջ տալու եմ: Իմ կուսակցությունը, իմ գործընկերները, բազմաթիվ ազգային ուժեր այսօր կանգնած են այդ պատասխանատվության բեռը վերցրած: Ամեն ինչ պետք է անենք, որ հաջողենք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.