Շոյգու․ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից անցել է «հավաքական պաշտպանության»
ՌԴ-ի սահմանների մոտ տեղակայվելով` ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից անցում է կատարում հավաքական պաշտպանության լիարժեք համակարգի ստեղծման։ Այս մասին ՌԴ–ի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հունիսի վերջին ՆԱՏՕ–ի Մադրիդյան գագաթնաժողովում դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգ էր ընդունվել, որտեղ ՌԴ–ն անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուր է նշվել», – հայտարարել է նախարարը։
Այսպես, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Բալթյան երկրներում տեղակայվել են ՆԱՏՕ–ի ոչ տարածաշրջանային պետությունների ԶՈւ կազմավորումները։ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում նոր բազմազգ գումարտակային մարտավարական խմբեր են ստեղծվում։ Շոյգուն հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարից խմբավորումների թվաքանակն ավելացել է 2.5 անգամ և կազմում է ավելի քան 30 հազար մարդ, ապագայում կարող է էլ ավելի մեծանալ։
ՌԴ նախարարն ասել է, որ ՆԱՏՕ–ն ուկրաինական զինված խմբավորումներին ապահովում է հետախուզական տեղեկատվությամբ, մատնանշում թիրախների գտնվելու վայրը, իր ռազմական խորհրդատուներին է ուղարկում, Ուկրաինայի ԶՈւ-ին օտարերկրյա վարձկաններ մատակարարում, ՌԴ-ի դեմ տեղեկատվական և պատժամիջոցային պատերազմ վարում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները ցուցադրաբար անտեսում են կիևյան ռեժիմի կողմից միջուկային շանտաժի տարրերը, մասնավորապես` Զապորոժիեի ԱԷԿ–ի նկատմամբ սադրանքները։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով` Մոսկվայում տեղյակ են «կեղտոտ» միջուկային ռումբ ստեղծելու Կիևի փորձերի, ինչպես նաև սեփական տարածքում ՆԱՏՕ–ի երկրների միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին։
«Վերջերս Ուկրաինայի նախագահն Արևմտյան երկրներին հորդորել էր Ռուսաստանին կանխարգելիչ միջուկային հարված հասցնել», – հիշեցրել է Շոյգուն։
Նա նշել է, որ Կիևը պայքարի արգելված մեթոդներ է կիրառում` ահաբեկչություններ, պատվիրված սպանություններ և ծանր զենքով խաղաղ բնակիչների գնդակոծություն։ Արևմտյան երկրներն աշխատում են չնկատել դա։
«Ավելին` նրանք խրախուսում են Ուկրաինայում հակամարտության սրումը։ Ուկրաինական ԶՈւ–ն անդադար հագեցվում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմամթերքով», – հավելել է նախարարը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի կողմից։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.