«Տեղեկություն չունեմ». Սիմոնյանը` «սև ցուցակի» պարզաբանման հարցով ՌԴ ԱԳՆ-ի դիմումի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ–ին, պարզելու, թե ինչո՞ւ է ՀՀ-ն «սև ցուցակ» գցել Կոնստանտին Զատուլինին ու Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Մարիա Զախարովան ասել էր, որ ՌԴ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է Երևանին` Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։
«Ես տեղեկություն չունեմ, որ այդպիսի դիմում է եղել հենց ռուսական կողմից, բայց վստահ եմ` եթե դիմում լինի համարժեք պատասխանը կլինի»,– հայտարարեց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի որոշումը տեղին էր ու անգամ մի քիչ ուշացած։ Նրա պնդմամբ` այլ մարդիկ էլ կան, որ կարող են հայտնվել այդ ցուցակում։
«Էլի մարդիկ կան, որ պետք է գիտակցեն` ՀՀ շահերը ոտնահարելով նրանք մեր երկրում այլևս անցանկալի անձ կդառնան»,– նշեց Սիմոնյանը։
ԱԺ խոսնակը, սակայն, կոչ արեց դեպքը չվերագրել ամբողջ ՌԴ–ին. «Սա չի նշանակում, որ Ռուսաստանը մեր համար անցանկալի պետություն է։ Չկա նման բան։ Հարցադրումներ լինելու են, որոնք մենք բարձրացնելու ենք մեր երկրի շահերի պաշտպանության համար, բայց դա ոչինչ չի նշանակում»։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այսօրվա ՀՀ իշխանությունը ամենառուսամետ իշխանություններից մեկն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: