Последние новости

Ադրբեջանի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացնում Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Զորավարժություններն անցկացվում են 2022 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն, դրանք ղեկավարում է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով իրենց աջակցող ռազմաօդային ուժերի և հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումների հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ