2+1. ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՉՈՒՆԵՐ
Համացանցը լի է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման, մասնավորապես՝ այնտեղ ընդունված ամփոփիչ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններով: Հայ և ռուս փորձագետներն ու քաղաքական գործիչները հայտարարում են Հայաստանի դե ֆակտո իշխանությունների դիվանագիտական հերթական ձախողման մասին՝ ընդգծելով, որ հայկական օրակարգի ամենացավոտ հարցերից ոչ մեկը փաստաթղթում անդրադարձ չի ստացել։
Հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարության մեջ նշված է որպես «ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտի», ընդ որում ընդգծված է նրա՝ զորակազմի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այլ ոչ թե հանրապետության բնակչության, իսկ հայ գերիների վերադարձման կոնկրետ հարցը «խեղդած» է խիստ անորոշ «հումանիտար հարցերի բլոկ» ձևակերպման մեջ, ՀՀ տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին ընդհանրապես չի խոսվում։ Այո, սա ՀՀ իշխանությունների հերթական ձախողումն է արտաքին քաղաքական դաշտում, ինչպես առհասարակ կառավարության, այնպես էլ ԱԳՆ-ի և անձամբ «գլխավոր բանակցողի» ապիկարության հերթական ցայտուն դրսևորումը։
Ընդ որում այդ ձախողումն ակնբախ երևում է ոչ միայն հայտարարության տեքստում, այլև իր՝ Փաշինյանի պահվածքում, որը Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ իրենից ներկայացնում էր ողորմելիության, դատապարտվածության և կամքի չնչին իսկ նշույլների իսպառ բացակայության մարմնացում։ Եվ մշտական ջղացնցումներն ու տենդագին շարժումները, այսպես կոչված՝ «մարմնի լեզուն», մատնում էին նրա նյարդայնությունն ու ինքնավստահության բացակայությունը:
Տարօրինակ է մեկ այլ բան. հայ փորձագիտական-քաղաքական հանրության կողմից այլ, Հայաստանի համար գոնե ինչ-որ չափով բարենպաստ արդյունքների ակնկալումը։ Դա, անկասկած, որոշակի չափով կապված էր նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած հզոր հանրահավաքի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման վաշինգտոնյան տարբերակից ռուսականի հիմնական տարբերության՝ Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկման մասին կետի բացակայության հետ։ Սակայն դժվար թե արժեր հուսալ, թե այդ սպասումները կարդարանան առանց հայկական կողմի լուրջ աշխատանքի. այն բանի, ինչը իսպառ բացակայել է այս չորսուկես տարիներին։
Ավելին, ողջ այդ ընթացքում, իսկ առանձնակի ակներևաբար՝ վերջին երկու տարիներին, պաշտոնական Երևանն ակտիվորեն աշխատել և աշխատում է Բաքվի օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ, Արցախի հարցում առաջ մղելով ոչ թե հայկական ազգային, այլ բացառապես թուրքական շահերը։
Տվյալ՝ միակ հավաստի համատեքստում այն, ինչ տեղի ունեցավ Սոչիում, միանգամայն սպասելի էր։ Հուշաթերթիկից միապաղաղ կարդալով իր հրապարակային ելույթի նախապապես պատրաստած տեքստը, որում հիշատակված էին և՛ Արցախը (թե հատկապես ինչ տեսանկյունից՝ այլ հարց է), և՛ գերիների վերադարձը, և՛ թշնամու ուժերի դուրսբերումը ՀՀ տարածքից, Նիկոլն ավարտված համարեց իր առաքելությունը։ Եվ չնչին իսկ կասկած չկա, որ այնուհետ, բանակցությունների արդեն փակ հատվածում, նա ոչ միայն չի փորձել իր իսկ ասածից գոնե ինչ-որ բան առաջ մղել՝ պաշտոնական տեքստում ընդգրկելու համար, այլև անտրտունջ համաձայնել է Ալիևի բոլոր պահանջներին։ Իսկ այն, ինչը, Պուտինի խոսքերով, «չի հաջողվել համաձայնեցնել», վերաբերում է բացառապես ալիևյան պայմաններին, քանզի Փաշինյանը ոչ մի պայման չուներ ի սկզբանե։
Հակառակ դեպքում Նիկոլը պարզապես կհրաժարվեր ստորագրել հայտարարությունը, և դժվար թե որևէ մեկը կարողանար դժգոհություններ ներկայացնել նրան։ Իսկապես, գերիների վերադարձը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կետերից է. հարց, որի պարագայում նույնիսկ ամենաբծախնդիր միջնորդը չի կարող որևէ կերպ առարկել Երևանի պահանջին։ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումն ու բռնազավթումը նույնքան ակնհայտ թեմա է, որում հայկական կողմի իրավացիությունն անվիճելի է միջազգային իրավունքի անխտիր բոլոր նորմերի տեսանկյունից։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա խաղաղապահ զորախմբի՝ Մոսկվայի համար կարևորագույն կետի բուն հիշատակումը կարծես թե արդեն ենթադրում էր տեքստում Լեռնային Ղարաբաղի հիշատակում, թեկուզ որպես աշխարհագրական տեղանք։ Բայց նույնիսկ դա վեր գտնվեց իբր հայ բանակցողի, իսկ իրականում ՝ Ադրբեջանի երկրորդ ներկայացուցչի ուժերից։ Իրականում, ինչպես միանգամայն իրավացիորեն նշել է Անդրանիկ Թևանյանը, Սոչիում Հայաստանը չուներ ո՛չ ներկայացուցիչ, ո՛չ ձայն, և Պուտինն, ըստ էության, հայտնվել էր մեկը երկուսի դեմ կացության մեջ։ Դա, իհարկե, բնավ չի նշանակում, թե Ռուսաստանի ղեկավարը պատրաստվում էր գործել հայամետ դիրքերից. դա նշանակում է, որ այն հարցերում, որոնցում հայկական շահերը համընկնում են ռուսականի հետ, նա չուներ Հայաստանի ներկայացուցչի աջակցությունը, վերջինիս փաստացի բացակայության պատճառով։
Իսկապես, որտեղի՞ց պիտի Արցախի հիշատակում լիներ հայտարարության մեջ, եթե գագաթնաժողովի երեք մասնակիցներից առնվազն երկուսը հարցը համարում են լուծված։ Մի՞թե Փաշինյանը լիովին համամիտ չէ Ալիևի հետ, որը հայտարարում է, թե Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի, և թեման փակված է։ Ուրեմն ինչո՞ւ պիտի նա առարկեր իր բաքվեցի գործընկերոջը, որն ակնհայտորեն պահանջել է ընդհանրապես չհիշատակել Արցախը փաստաթղթում։ Ընդհակառակը, կասկածից վեր է, որ Փաշինյանը լիովին աջակցել է Ալիևին, և Պուտինին այլ բան չի մնացել, քան համաձայնել «ՌԽԶ-ի տեղակայման գոտի» ճիզվիտական ձևակերպմանը. այն նվազագույնին, որ այսօր պետք է Ռուսաստանին։
Եվ մի՞թե Պուտինը պիտի մտածեր Արցախի ժողովրդի համար այդ ձևակերպման նվաստացուցիչ լինելու մասին։ Մի՞թե Արցախի հայերի անվտանգությունն ու իրավունքները պետք է ավելի շատ մտահոգեն Ռուսաստանի նախագահին, քան իրեն Հայաստանի վարչապետ հորջորջող ողորմելի արարածին։ Մի՞թե մենք իրավունք ունենք ցանկացած այլ երկրի առաջնորդից պահանջել հայկական շահերի ավելի մեծ պաշտպանություն՝ մեր երկրի ղեկին ունենալով «ղեկավարի» այդ խղճուկ ծաղրապատկերը։
Չէ՞ որ միանգամայն ակնհայտ է, որ Փաշինյանին Սոչիում առաջին, երկրորդ և վերջին հերթին հետաքրքրում էր իր սեփական ճակատագիրը. բնավ ոչ Արցախը, ոչ գերիները, ոչ տարածքների բռնազավթումը, ոչ էլ հաղորդակցության ապաշրջափակումը։ Նրան հուզում է միայն ու միայն իր հետագա իշխանավարումը վարչապետի պաշտոնում, և դրա երաշխիքները գոնե էլի մի որոշ ժամանակով ստանալու համար նա պատրաստ է համաձայնել միանգամից բոլոր տարբերակներին, պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ. Սոչիի, Մոսկվայի, Պրահայի, Բրյուսելի, թեկուզ բոլորը միասին, և անվերապահորեն կատարել իր բոլոր տերերի պայմանները…
Ի վերջո, ուրիշ ի՞նչ կարելի է սպասել մի արարածից, որը իշխանավարման չուրսուկես տարիների ընթացքում ոչ մի հարց չի լուծել հօգուտ Հայաստանի։ Նրանից, ով Ստեփանակերտում կայացած հանրահավաքից հետո քսի է տալիս իր ճորտերին՝ վարկաբեկելու, ծաղրելու և պատվազրկելու արցախցիներին, մեղադրելով նրանց Հայաստանի շահերին դավաճանելու մեջ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 09:41
На фоне непрекращающегося общественного негодования по поводу очередного антиармянского заявления ведомства под названием МИД РА о том, что «вопрос прав арцахцев исключен из повестки «нормализации межгосударственных отношений между Арменией и Азербайджаном», появилось еще одно вызвавшее шквал возмущения сообщение. Cогласно ресурсу Yerevan Today, официальные сайты государственных структур Арцаха Nankr.am (Национальное Собрание), Nkr.am (Министерство иностранных дел), Nkrgov.am (правительство), Milnkr.am (Армия обороны) и другие уже не функционируют.
-
2025-04-07 09:34
5 апреля ведомство, именующее себя Министерством иностранных дел Армении, выступило с очередным антиармянским заявлением, касающимся судьбы насильственно перемещенных, лишившихся Родины и потерявших абсолютно все жителей Арцаха. В ответ на запрос "Азатутюн" из министерства подтвердили, что вопрос прав арцахцев исключен из повестки "нормализации межгосударственных отношений между Арменией и Азербайджаном".
-
2025-04-02 09:04
31 марта в НС РА состоялась встреча высокопоставленных чиновников с родственниками пропавших без вести военнослужащих. После продолжавшегося более 5 часов разговора мать одного из пропавших солдат заявила, что они не получили ответа ни на один вопрос, и что власти ничего ровным счетом не делают и только попусту болтают. Собственно, ничего нового. Новостью, причем сенсационной, было бы как раз сообщение о том, что они хоть что-то предпринимают в вопросах, связанных с пропавшими без вести, пленными и заложниками.
-
2025-04-01 10:22
Третий день в Ереване проходят акции наших соотечественников из Арцаха, третий день люди, всего полтора года назад лишившиеся абсолютно всего, добиваются права достойно жить на своей большой родине. И третий день под сообщениями, видео и статусами на эту тему непрерывным потоком льется грязь и мерзость, льется настоящий стыд и позор того состояния, до которого дошло армянское общество за 7 лет правления армянофобов-туркофилов.