Մոսկվան իրեն իրավունք կվերապահի դուրս գալ պարենային գործարքից, եթե Կիևը խախտի երաշխիքները
ՌԴ պաշտպանության նախարարությունը հանձնարարականներ է տվել վերսկսել մասնակցությունը պարենային գործարքին, սակայն Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ դրանից, եթե Կիևը խախտի երաշխիքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր և Թուրքիայի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել «պարենային միջանցքի» աշխատանքը:
Ընդ որում, ՌԴ նախագահը նշել էր, որ նույնիսկ «հացահատիկի գործարքից» Մոսկվայի դուրս գալու դեպքում Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել ամենաաղքատ երկրներին։
Բացի այդ, Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայից Թուրքիա հացահատիկի հետագա մատակարարումը՝ կապված Թուրքիայի չեզոքության և հացահատիկի վերամշակման արդյունաբերության նրա հնարավորությունների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր Ուկրաինայի նավահանգիստներից արտադրանքի արտահանման դադարեցման մասին՝ Սևծովյան նավատորմի նավերի ու Սևաստոպոլի ջրատարածքում քաղաքացիական նավերի վրա Կիևի ահաբեկչական հարձակումից հետո:
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ ստորագրվեց համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ:
Առաջինը` հուշագիրը, ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ էր։ Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.