Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի առգրավման փաստով ՓՊ նախագահը դիմել է գլխավոր դատախազին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահն այսօր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ կանխելու նախաքննական մարմնի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը հասանելի դարձնող դատավարական ցանկացած գործողություն և պարտավորեցնելու վերադարձնել հեռախոսը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՓՊ մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։
Փաստաբանների պալատին Ալեքսանյանի պաշտպանները հայտնել են, որ նախաքննական մարմինը առգրավել է նրա հեռախոսը, որը, որպես էլեկտրոնային կրիչ, պարունակում է փաստաբանի վստահորդներին առնչվող փաստաբանական գաղտնիք: Նաև նշել են, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է «փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ», հեռախոսի հետ կապված կատարել վարութային և ապացուցողական այլ գործողություններ, այդ թվում՝ բջջային հեռախոսի թվային խուզարկություն, դրա արդյունքների զննում և այլն:
Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ գործող օրենսդրությունն արգելում է առգրավել կամ վերցնել փաստաբանի մոտ գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները: Դրանք անձեռնմխելի են, չեն կարող օգտագործվել քրեական վարույթի շրջանակներում և գտնվում են օրենքի խիստ պաշտպանության ներքո:
ՓՊ նախագահը ՀՀ գլխավոր դատախազից հայցել է միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և այդ առումով հավելյալ երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-15 09:16
Ереван, Анкара и Баку никогда не были так близки друг к другу, как сейчас. Об этом глава МИД Армении Арарат Мирзоян заявил в интервью турецкому телеканалу NTV, комментируя перспективы подписания мирного соглашения между Арменией и Азербайджаном и нормализации отношений с Турцией.
-
2025-04-15 09:13
Сегодня состоялось юбилейное заседание Совета Республиканской партии Армении, посвященное 35-летию со дня основания партии.
-
2025-04-15 09:12
Представитель Бюро АРФ «Дашнакцутюн» Армен Рустамян, члены бюро Лилит Галстян и Арсен Амбарцумян встретились с послом США в Армении Кристиной Куинн.
-
2025-04-15 09:09
В переговорах без посредников Армения оказалась в турецко-азербайджанских клещах. Об этом сказал Sputnik Армения политолог Сурен Суренянц, комментируя заявления главы армянского МИД Арарата Мирзояна в Анталье.