Բայդեն. Ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է
Նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել Է, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները կարող են «ժողովրդավարության համար կրախ» դառնալ: Այդ մասին գրում Է Politico հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հոգու խորքում մենք զգում ենք, որ ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ», - թերթը մեջբերում Է նախագահի հայտարարությունը, որը նա արել է Վաշինգտոնում նախընտրական հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:
Բայդենն իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին, մեղադրել Է երկրում տարաձայնություններ բորբոքելու մեջ և նախազգուշացրել, որ Թրամփի կողմնակիցները, որոնք չեն ընդունում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, ներկայում «Ամերիկայում իրենց թեկնածություններն են առաջադրում բոլոր պաշտոններում»: Բայդենն ընդդիմախոսներին մեղադրել Է «դեմոկրատների, հանրապետականների և անկուսակցական պաշտոնյաների նկատմամբ բռնության» մեջ:
Բայդենն ընդգծել Է, որ «դա ճանապարհ Է դեպի քաոս Ամերիկայում. դա աննախադեպ Է, դա անօրինական Է»: Նախագահը հայտարարել Է, որ ընտրողները որևԷ թեկնածուի օգտին ձայն տալուց առաջ պետք Է իրենց հարց տան. «Կընդունի արդյոք այս մարդը ժողովրդի օրինական կամքը»: «Այդ հարցի պատասխանը կենսականորեն կարևոր Է և, ըստ իս, պետք Է վճռական լինի», - ասել Է նա՝ հավելելով, որ «բախտախաղի Է դրված ժողովրդավարությունը»:
«Մենք մեր տարաձայնություններն Ամերիկայում չենք լուծի բունտի, ամբոխի, գնդակի կամ մուրճի օգնությամբ», - նշել Է Բայդենը:
ՄՆ-ում դեմոկրատների անհանգստությունն Է առաջացնում այն, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներով իրենք կարող են կորցնել հսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ այն դեպքում, երբ Սենատի նկատմամբ հսկողության հետ կապված իրադրությունն առայժմ պարզ չԷ, գրում Է Politico-ն: Միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ կնորացվի ամբողջ Ներկայացուցիչների պալատը և Սենատի մեկ երրորդը, կընտրվեն մի շարք նահանգների ղեկավարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.