ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում դռնբաց նիստում քննարկվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման կոչով բանաձև: Այս մասին տեղեկանում ենք Սենատի պաշտոնական կայքից։
«Սենատը վճռականորեն դատապարտում Է 2022 թվականի օգոստոսի սկզբին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ կապող Լաչինի միջանցքում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ հարավային և հարավ-արևելյան շրջանների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Սա ինքնիշխանության, միջազգային համաձայնագրերի և Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության խախտում է»,– նշված է Սենատի կայքում հրապարակված բանաձևի նախագծում։
Սենատում կոչ է արվելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն դուրս բերել ադրբեջանական զորքերն Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը՝ իրենց միջազգային պարտավորություններին և պարտավորություններին համապատասխան։
Նշվում է նաև որ կոչ է արվելու անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։
Իսկ Ֆրանսիայի կառավարությանը, ըստ նախագծի, կոչ է արվելու բոլոր միջոցներով ցույց տալ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ քննարկելով, մասնավորապես, Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդման հարցը՝ նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.