Եվրախորհրդարանական․ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը
Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Այս մասին նոյեմբերի 3-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
Նա հավաստիացրեց, որ, հաշվի առնելով Հայաստանում փաստերը պարզելու առաքելության ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը, իր կողմից կներդրվեն բոլոր ջանքերը Հայաստանի վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու համար, որը շուտով կներկայացվի Եվրախորհրդարանին։
Պատգամավորն անընդունելի անվանեց Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի հանցագործությունների հնարավոր անտեսումը։
Նա կարծում է, որ մարդկության դեմ հանցագործություններ կատարած Ադրբեջանի իշխանությունների դեմ պետք է անձնական պատժամիջոցներ սահմանվեն։ Միաժամանակ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հավելեց, որ Եվրախորհրդարանը կարող է միայն հայտարարություն անել, բայց չի կարող պատժամիջոցներ կիրառել։
«Այն փաստը, որ Ադրբեջանը թույլ չի տալիս տեղափոխել զոհված զինծառայողների աճյունները, նույնպես հանցագործություն է։ Դա միջազգային կոնվենցիաների և պարտավորությունների խախտում է։ Այս հարցը պետք է բարձրացվի ԵՄ մակարդակով։ Կցանկանայի ավելի շատ գործնական գործողություններ տեսնել Եվրամիության կողմից»,- ընդգծեց եվրախորհրդարանականը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.