ԵՄ-ն բարձր է գնահատել Բրյուսելում ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը
Եվրամիությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Տեղեկությունը նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը:
Նշվում է, որ այս հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը, և կողմերի պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը սահմանային հարցերի լուծման, ինչպես նաև անվտանգության ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պետական սահմանի ու սահմանային անվտանգության սահմանազատման հարցերի հանձնաժողովի երրորդ նիստում պայմանավորվել են արագացնել համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.