Արթուր Թովմասյանն ամփոփել է ԵԽ պատգամավորների հետ կայացած հանդիպման արդյունքները
Նոյեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՀ խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուները, ՀՀ ԱՀ ներկայացուցչությունում Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԽ պատգամավորներից հանդիպմանը ներկա էին ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիս Մասիմո Կաստալդոնին, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգին:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի՝Արցախի կողքին կանգնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման պաշտպանության գործում ունեցած դերակատարությունը, Արցախի ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:
Երկուստեք քննարկել են 2020թ. աշնանային պատերազմի հետևանքները, ինչպես նաև Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, ներկա և ակնկալվող մարտահրավերները և դրանց դիմագրավելու հնարավոր տարբերակները, տարածաշրջանային տրամադրությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության առկա փուլին, Արցախի ժողովրդի անվտանգությանն ու խաղաղ կյանքի իրավունքին, Ադրբեջանի հավակնություններին:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել մշտապես սատարել Արցախի ժողովրդին և կանգնել արցախահայության կողքին:
ԵԽ խորհրդարանականները խոստացել են հաջորդ անգամ ընդլայնված ներկայացուցչական կազմով այցելել տարածաշրջան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 13:08
Глава исполнительной власти Армении дополнил многолетние посягательства на Армянскую Апостольскую Церковь и ее служителей открытым разжиганием ненависти и вражды. Этот процесс носит систематический характер, к которому присоединились депутаты НС от фракции «Гражданский договор» и сама партия «Гражданский договор» в целом.
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".