«Իրանը 43 տարի առաջ է ազատվել». Ռայիսին պատասխանել է Բայդենին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին արձագանքել է ԱՄՆ–ի ղեկավար Ջո Բայդենին, որը խոստացել է շուտով ազատել Իրանը:
Իրանի նախագահը, ելույթ ունենալով Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման 43-ամյակին նվիրված հավաքում, Բայդենի ասածը խելագարության հետևանք է անվանել։
«Միացյալ Նահանգների նախագահը խելագարության հետևանքով որոշ հայտարարություններ է արել` ասելով, որ իրենք ձգտում են ազատել Իրանը։ Պարոն նախագահ, Իրանը ազատվել է 43 տարի առաջ և դուրս է եկել ձեր գերությունից, և մենք երբեք ձեր կթու կովը չենք լինի», - ասել է Ռայիսին։
Հիշեցնենք` 1979 թվականի նոյեմբերի 4-ին արմատական տրամադրված իրանցի երիտասարդների բազմությունը հարձակվել էր ԱՄՆ դեսպանատան վրա` պատանդ վերցնելով 66 մարդու՝ դիվանագետների, ծովային հետևակայինների և տեխնիկական աշխատողների։ Իր աշխատակիցներին ազատ արձակելու ամերիկյան իշխանության փորձերն ավարտվել էին ջախջախիչ ձախողմամբ։ Ամերիկացիների մեծ մասը ստիպված էր եղել 444 օր գերության մեջ անցկացնել։
Իրանում ամեն տարի այդ օրը նշում են որպես Գլոբալ մեծամտության դեմ պայքարի ազգային օր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.