44-օրյա պատերազմից հետո ծնելիության հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է
Ըստ կանխատեսումների՝ գալիք տարի կծնվի մոտ 36 000 երեխա՝ այս տարվա 37 000-ի դիմաց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ կանխատեսումն արվել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքները։
«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարտական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, ծնելիության աճ է գրանցվում, որին անխուսափելիորեն հաջորդում է անկումը»,-ասաց նախարարը։
Այդ կապակցությամբ Մկրտչյանը նշեց ծնելիության խթանման մի շարք ծրագրերի իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հասանելի կացարան, ծննդյան նպաստ երեխայի ծնվելու հետ կապված, երեխային պահելու համար ամենամսյա վճարներ։
«Ռազմավարության մշակումից հետո մենք կոնկրետ ծրագիր և քաղաքականություն կներկայացնենք»,-ասաց Մկրտչյանը։
Իր հերթին, փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ կացության ապահովման ծրագրի շնորհիվ հաջողվել է մեծացնել երրորդ և չորրորդ երեխայի ծնելիության թիվը։ Նա նաև նշեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ծնելիության աճը կազմել է 8-9 տոկոս։ «Այնուամենայնիվ, տարեկան ցուցանիշը ընդամենը 0,4 տոկոս է։ Այսինքն՝ պատերազմից հետո ծնելիության հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է»,-նկատեց Խաչատրյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.