Երևանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել
Երևանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Նա նշեց, որ առաջարկն արվել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից ԱԺ նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ։
«Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել, սակայն դա միայն առաջարկ է, հանդիպման ձևաչափը դեռ չի քննարկվել»,-ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման և դրա ժամանակ ընդունված հայտարարության մասին։ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է տվյալ հայտարարության դրույթների կատարումը։
«Միայն դրանց կատարումից հետո կարելի է խոսել այլ ոլորտների ներկայացուցիչների շփումների մասին, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով»,-հավելեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.