Ռիչարդ Կոզլարիչ․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում «մեսիջ է Պուտինին»
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը հաջորդ շաբաթ կժամանեն Վաշինգտոն պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպելու համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտը առաջիկա եռակողմ հանդիպման մասին մանրամասներ չի հաղորդում։
Ավելի վաղ գերատեսչության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը TURAN-ի թղթակցին հայտնել էր, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ադրբեջանա-հայկական բանակցություններին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման համար։
«Մենք կանենք այն ամենը, ինչն առավել օգտակար ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է Փրայսը՝ պատասխանելով պետքարտուղարի և երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև շփման հավանականության մասին հարցին։
Հարավային Կովկասի հարցերով փորձառու փորձագետներից մեկի՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի (1994-1997) կարծիքով Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը «մեսիջ է Պուտինին այն մասին, որ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասի գործերում»:
Նրա խսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է վերջ դնել անվերջ համաժողովների «կարուսելին», որին ներգրավված են Ադրբեջանը և Հայաստանը, թույլ տալ նրանց անմիջականորեն շփվել իրար հետ։
«Ես վստահ չեմ նրանում, թե որոնք են ԱՄՆ նպատակները, բացի այն, որ ազդանշան տան Մոսկվային և կողմերին դրդեն դուրս գալ այդ կարուսելից և վերսկսել խաղաղության համաձայնագրին ուղղված ուղիղ բանակցությունները», - Turan-ին թղթակցին ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչի է ցանկանում հասնել ԱՄՆ-ն՝ նախարարներին Վաշինգտոն հրավիրելով։
Սոչիում բանակցությունների արդյունքը պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Պուտինը չստացավ այն, ինչ ցանկանում էր, նշում են դիտորդները։
Դժվար թե Վաշինգտոնի հանդիպումը որևէ բան փոխի, սակայն առաջիկա բանակցությունները ցույց կտան Բայդենի վարչակազմի ջանքերն ու առաջնորդությունը Կոնգրեսի լսումների նախօրեին, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը և պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը ելույթ կունենա հանրային բանավեճում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.