Ավանեսյան․ Հայ գերիների մարմիններից 5-ի դեպքում կան հաստատված փորձաքննության արդյունքներ
Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերիների մարմիններից 5-ի պարագայում կան հաստատված փորձաքննության արդյունքներ, մյուսներինն էլ ընթացքի մեջ է։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ երբ գործընթացը լիովին ավարտվի, հավելյալ տեղեկություն կտրամադրվի։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո մարմինների նույնականացման թեմային (մի մասն արվել էր արտերկրում)` Ավանեսյանը նշեց, որ այդ գործընթացն ամբողջովին ավարտված է:
«Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների, հարազատների կողմից դեռ չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուրբ, բարդ թեմա է և որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»,-ասաց Ավանեսյանը։
Նա հավելեց, որ կառավարությունն ունի պարտավորություն՝ կապված այդ մարմինները հուղարկավորելու հետ։
«Մենք ևս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո հուղարկավորություններն իրականացնելու մասին միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք: Մենք պետք է հաշվի առնենք թե՛ հոգևոր, թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,-ընդգծեց նախարարը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.