Последние новости

Արտաշատում պատերազմում անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել

Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող գլխավոր ճանապարհի հարակից տարածքում այսօր՝ նոյեմբերի 4–ին, տեղադրվել է արցախյան հերոսամարտում, 2016 թվականի ապրիլյան պատերազմում և 2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքար։

Հուշաքարի բացման արարողությանը ներկա են եղել Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեխ Բրո Հասանյանը, եզդի ազատամարտիկներ և այլք։

Հուշաքարը տեղադրվել և տարածքը բարեկարգվել է բելառուսաբնակ եզդի գործարար Սուրեն Մայիսի Ամոյանի միջոցներով։ Ներկաները ծաղիկներ են դրել հուշաքարին՝ ի խոնարհումն անմահ հերոսների։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ