Լեհաստանում ՆԱՏՕ–ի երկրների մասնակցությամբ զորավարժություններ են մեկնարկել
Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ԶՈւ մասնակցությամբ Լեհաստանում մեկնարկել են «PUMA-22» զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով PAP լեհական թերթին։
Զորավարժությունները կանցկացվեն լեհական Նովա–Դեմբա քաղաքում և կտևեն մինչև նոյեմբերի 9-ը։ Ինչպես նշվում է, ռազմական միջոցառումների նպատակն է բարելավել զորքերի համատեղ աշխատանքը և ստուգել մարտավարական միջոցառումների կազմակերպումը։
«PUMA-22» զորավարժություններին, ներգրավված կլինեն ցամաքային զորքերը, զրահատանկային և մեքենայացված ստորաբաժանումները, սակրավորները, հրետանին, ՀՕՊ ստորաբաժանումներն ու հետախուզությունը։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է շուրջ 2000 զինվորականի մասնակցություն և մոտավորապես 300 միավոր տեխնիկայի կիրառում։
Ինչպես CGTN–ի հետ զրույցում պատմել է լեհական 18-րդ մեքենայացված դիվիզիայի ներկայացուցիչ Պշեմիսլավ Լիպչինկսին, զորավարժությունների սցենարը մշակվել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող հակամարտության փորձի կիրառմամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լեհաստանի արևելքում անցկացվեցին Niedźwiedź – 22 համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցեցին ԱՄՆ-ի, Լեհաստանի և Բրիտանիայի զինված ուժերը։ Այդ ժամանակ կրակային պատրաստությունն իրականացվում էր նաև Նովա–Դեմբայի զորավարժարանում։ Մարզումների համար օգտագործվել էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.