Դատախազությունը պահանջում է «Սիլ Պլազայի» սեփականության իրավունքից զրկել Սուքիասյանին
ՀՀ դատախազությունը հայց է հարուցել վարչական դատարան` վիճարկելու համար Երևանի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնի («Սիլ պլազա» - խմբ.) սեփականաշնորհման օրինականությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվական ծառայությունից։
Դատախազությունից հայտնում են, որ պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել «Հետքի» «$ 5655. սեփականաշնորհում «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման հիման վրա։
Հիշեցնենք` «Հետքը» դեռ նախորդ տարի գրել էր, որ «Սիլ պլազայի» շենքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը սեփականաշնորհել է 5655 դոլարով (1995 թվականին), իսկ սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքախային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանի օրոք, որն այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։
«Հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով»,– ասացին դատախազության լրատվական ծառայությունից:
Հայաստանի վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի որոշմամբ` հոկտեմբերի 28–ին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրը մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվոր Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Հայաստանի կադաստրի կոմիտեին վիճելի հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ:
«ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարողը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել արգելել կադաստրի կոմիտեին Երևան քաղաքի Արամի 3 և 5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելը»,– հայտնում են դատախազությունից:
Նույն ուսումնասիրության արդյունքներով հարուցվել է նաև քրեական գործ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.