2022թ-ին Հայաստանից 879 մլն ԱՄՆ դոլարի գյուղմթերք է արտահանվել, ոլորտում անկում է գրանցվել
2022թ–ի 9 ամիսների ընթացքում Հայաստանից 879 մլն ԱՄՆ դոլարի գյուղմթերք է արտահանվել , որը գերազանցում է 2028թ–ի համար պլանավորած ցուցանիշը։ Այս մասին այսօր ԱԺ–ում, 2023թ–ի բյուջեի նախագծի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածի ներկայացման ժամանակ, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, սակայն նույն ժամանակահատվածում գյուղատնտեսությունը 0.7 տոկոսանոց անկում է ունեցել։
Վահան Քերոբյանն այս ցուցանիշների անհամապատասխանությունը պարզաբանեց վիճակագրության թերի լինելով։
«Վիճակագրական կոմիտեի հետ մեր քննարկումների արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ ճշգրիտ հաշվառում իրականացնելու համար մեզ հարկավոր է գյուղատնտեսության մասին օրենք ընդունել, սկսել գյուղացիական տնտեսությունների համատարած հաշվառումը, հասնել նրան, որ գյուղացիական տնտեսություններն իրենց շրջանառությունները հաշվետվությունների տեսքով ներկայացնեն, ինչը թույլ կտա վիճակագրություն ունենալ։ Հիմա մենք գյուղատնտեսության մեջ ունենք միայն գնահատականներ, և ոչ թե վիճակագրություն»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը հայտնեց, որ գյուղատնտեսության մասին օրենքը նախատեսվում է ընդունել 2023թ–ին, որից հետո, նույն տարվա ընթացքում, Վիճակագրության կոմիտեն նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի հաշվառում իրականացնել. կճշտվի ՀՀ գյուղացիական տնտեսությունների քանակը, դրանց ունեցվածքն ու վիճակը։
Նույն չճշտված տվյալներով՝ Հայաստանում այսօր 317 000 գյուղացիական տնտեսություն կա։ Խոշորացման քաղաքականության արդյունքում դրանց քանակը մինչև 2026թ–ը նախատեսվում է կրճատել մինչև 280 000–ի` գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 17:05
В Следственном комитете Армении завершено предварительное следствие по уголовному делу в отношении главы Шитракской епархии Армянской Апостольской церкви (ААЦ) Микаэла Аджапахяна.
-
2025-07-28 17:04
«Два человека позволили себе человеческую подлость», – заявил российский журналист и телеведущий Владимир Соловьев в ходе прямого эфира программы «Вечер с Владимиром Соловьевым» на телеканале «Россия 1», комментируя визит бывшего заместителя гендиректора ТАСС Михаила Гусмана и политолога Сергея Маркова в оккупированный Баку арцахский Шуши.
-
2025-07-28 17:02
Если я увижу, что нет подходящего кандидата в премьер-министры Армении, и народ доверится мне и потребует взять управление страной, то я готов служить своей стране, я могу это сделать. Об этом на встрече с журналистами по случаю 100 дней нахождения в должности 28 июля заявил мэр Гюмри Вардан Гукасян.
-
2025-07-28 17:00
Выступление американского певца Джастина Тимберлейка в столице Азербайджана вызвало резонанс среди представителей армянской Диаспоры США, сообщил Армянский национальный комитет Америки (ANCA).