Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է
Կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է։ Ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ նա արել է անձնական խնդիրների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է ազատության սահմանափակում` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար։
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:
Ավելի վաղ հայտնել էին, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացին ներքին օրգանների 20 տոկոս, արտաքին՝ 60 տոկոս այրվածքներ է ստացել։
Հիշեցնենք` նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել կառավարական ամառանոցների մոտ` Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.