Փաստաբան․ Տեղեկություններ ունենք, որ «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության ծանուցագիր չի ուղարկվել և նրա նկատմամբ այս պահին գործողություններ չեն կատարվում։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Աշոտյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
«Տեղեկություններ ունենք, որ վաղը կամ մյուս օրն իրենց կողմից սիրված «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին»,–ասաց փաստաբանը։
Աթանեսյանը,ներկայացնելով գործի մանրամասները, նշեց, որ խոսքը իբրև Արմեն Աշոտյանի հորդորով Բժշկական համալսարանի համար անարդյունավետ գույք ձեռք բերելու մասին է։
«Կարճ ասեմ` ծիծաղելի է գտնել մի տեղ գույքի վատնում, մեղսագրել մարդուն վատնման համար, երբ այդ գումարի դիմաց ձեռք է բերվել անշարժ գույքը, որը կա, և որը հիմա ավելի թանկ է, քան ձեռքբերման ժամանակ։ Նման վատնում իրավաբանական գիտություն մեջ գոյություն չունի»,–ասաց Աթանեսյանը։
Այս գործը, նրա խոսքով, 2018 թվականից սկսած քննվում է։ Քննվել է և՛ ԱԱԾ-ում և ՀՔԾ–ում, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեում, և հասել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս ընթացքում Արմեն Աշոտյանը երկու անգամ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Փաստաբանը նաև հայտնեց, որ գործով անցնում են Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը և ԵՊԲՀ այն ժամանակվա արհմիության նախագահը։ Նրա տեղեկություններով` այս պահին ձերբակալավածներ չկան, և ակնկալում են, որ հարցաքննվածները կպատմեն ճշմարտությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.