Սանոսյան․ Ցանկանում ենք, որ Քաջարանի թունելը կառուցի իրանական ընկերություն
«Հյուսիս-Հարավ» մայրուղու Քաջարանի թունելի կառուցման հարցը քննարկվել է իրանական կողմի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Մայրուղու Սյունիքի հատվածը երեք կողմ ունի՝ Սիսիանից դեպի Քաջարան, Քաջարանի թունել և Քաջարանից դեպի Ագարակ: Մյուս երկու հատվածների մասով ունենք գործընկերներ, որոնց հետ քննարկումների փուլն արդեն անցել ենք: Հստակ են ֆինանսավորման աղբյուրները, և ունենք մրցութային գործընթաց: Թունելի մասով ցանկանում ենք աշխատել իրանցի գործընկերների հետ աշխատել, և եթե հնարավոր է իրանական վարկով կամ պետբյուջեի միջոցներով հարմար տարբերակով իրանական ընկերության հետ: Նախ իրանական ընկերությունները կարողություններ ունեն լավ թունելներ կառուցելու, և բացի դա նրանք կարող են ֆինանսական տեսանկյունից լավ առաջարկներ ներկայացնել»,- ասաց Սանոսյանը:
Գնել Սանոսյանի խոսքով՝ Լարսում մեքենաների մեծ կուտակումներն առաջանում են, քանի որ Ռուսաստանի համապատասխան ծառայությունները ստիպված են ավելի մանրամասն ուսումնասիրել ավտոմեքենաները:
«Թոհունակությունը նվազում է, սակայն մենք մեր ռուս և վրացի գործընկերների հետ փորձում ենք կարգավորել խնդիրը»,- նշեց նա:
Հնարավո՞ր է, որ իշխող ուժը խաղաղության պայմանագիրը ստորագրի, քանի դեռ ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են: Սանոսյանը կարծում է՝ խաղաղության պամանագիրը հարցերի հանգուցալուծման ճիշտ ուղղությունն է. «Խաղաղության պայմանագիրը ենթադրում է սուվերեն տարածքի վերականգնում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.