Последние новости

Գեներալ Մուսավի․ Իրանում անկարգությունները միջուկային գործարքը տապալելու ԱՄՆ-ի ծրագիրն էր

Իրանում անկարգությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA կամ «միջուկային գործարք») վերականգնելու բանակցությունները տապալելու Միացյալ Նահանգների ծրագրի մի մասն էր: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Աբդոլրահիմ Մուսավին, հայտնում է IRIB-ը։

«Վերջերս Իրանում տեղի ունեցած անկարգությունները Վիեննայի բանակցությունները (ԳՀՀԾ-ի շուրջ) տապալելու ԱՄՆ ջանքերի մի մասն էին»,- ասել է Մուսավին։

Արդեն մեկուկես ամիս է, ինչ երկրում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ կապված ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց հետո իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան հետ։ Ցույցերն ու անկարգությունները տեղի են ունենում հիմնականում Գիլանի, Խուզեստանի, Սիստան և Բելուջիստանի, Թեհրանի և Քրդստանի նահանգներում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ