«Հրապարակ». ԿՊԱՏԺՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԳԼԽԱՎՈՐ «ՄԵՂԱՎՈՐԸ»՝ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։ Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը փոխվում է՝ Համբարձում Մաթևոսյանն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնում, Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը մտնում են, «իսկ մնացածի մասին հետո կխոսենք»։
ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է հետամուտ լինի և պատժի ընտրակեղծարարներին, ովքեր խաղացել են կուսակցության հեղինակության հետ։ Ոմանք վստահ են, որ ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու․ առաջին պատժվողը Տրդատ Սարգսյանն էր, ում կիրակի օրն ազատեցին ՔՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Բայց նաև կասկածում են, որ կպատժվի գլխավոր «մեղավորը»՝ Սուրեն Պապիկյանը։ Իսկ եթե նա չպատժվի, Արփի Դավոյանն ու մյուսներն էլ կպլստան։ Սակայն չպատժելը մի բան կնշանակի, որ Փաշինյանը կորցրել է լծակները և թիմում այլևս «ավտարիտետ» չէ՝ ինչ-որ անձինք թռնում են նրա գլխից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.