Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ ԻՆՆԻՑ ԱՌԱՋ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն ԷՐ, ԵՎ ԷԱԿԱՆԸ ՀԵՆՑ ԴԱ Է
Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել վերականգնումը։
Մենք այդպես էլ չհասկացանք ու չձևակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկյունաքարային հարց է։ Եթե մեր քաղաքական և հավաքական միտքը սա հասկանար, ապա նոյեմբերի 9-իցհետոմեր քաղաքական բանաձևերը, կարգախոսները, նախընտրական բովանդակությունը կլիներ լրիվ ուրիշ, և իշխանությունըվաղուց փոխված կլիներ։
Նոյեմբերի 9-ից հետո հականիկոլական հարթակները պայքարի թիրախ էին սարքել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ դրանով չհասկացված լինելով ոչ հասարակության լայն շերտերի մոտ, ոչ՝ Ռուսաստանի։ Ստեղծվեց սխալ տպավորություն, թե ընդդիմությունը խաղաղությանը դեմ է, իսկ միջնորդները ընդհանրապես չէին հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունը։
Աղետը սեպտեմբերի 27-էր։ Պատերազմի հնարավորություն ստեղծելը, այն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ակտիվ միջնորդության պարագայում, դեռևս «նախաուկրաինական» աշխարհում, չափազանց բարդ էր, գրեթե՝ անհնար։
2018-2020 ընթացքում թույլ են տրվել բոլոր սարսափելի սխալները, բանակցությունները մտցվել են փակուղի, սխալներ, որոնց հետևանքով միջնորդները չկարողացան Ադրբեջանին սաստել և նույնիսկ պատերազմի օրերին դատապարտել ագրեսորին, թույլ են տրվել աններելի պրովոկացիաներ՝ սկսած հայտնի ձևակերպումներից մինչև Տավուշյան դեպքերի պետական ֆետիշացում։
Բոլոր կորուստների, ողբերգությունների, պետության փլուզման հիմքում սա էր։ Մենք մեր տուն մեր ձեռքով պատերազմ բերեցինք։
Նախորդ բոլոր իշխանությունները հասկանում էին, որ պատերազմ չի կարելի թույլ տալ։ Եվ դրա համար էլ պատերազմ չէր լինում, իսկ բախումներն արագ կանգնեցվում էին։
Նոյեմբերի 9-ը,կոպիտ ասած, նոյեմբերի 8-ի տրամաբանական ավարտն էր, իսկ սեպտեմբերի 27-ը ամենևին նախորդ 26 տարվա տրամաբանությունը չէր։ Սա մի պատերազմ էր, որը չպետք է լիներ։
Զարմանալիորեն, դրանից հետո իրար հաջորդող ընդդիմադիր հարթակները չգիտակցեցին, որ աղետը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։
Դրա համար էլ պատերազմ ու աղետ բերած իշխանությունը ցինիկաբար մեղադրում է այլոց՝ ռազմատենչության ու պատերազմ ցանկանալու մեջ, և անգամ կարողանում է ժողովրդի մի մասին համոզել։ Դրա համար էլ հարթակների ձևակերպումները և կարգախոսները չընկալվեցին հասարակության մեծ մասի և արտաքին աշխարհի կողմից։
Եթե առաջիկայում ձևավորվի նոր պրոցես, կայանան նոր ընդդիմադիր ձևաչափեր, ապա առաջին հիմնական վերանայումներից մեկը պետք է լինի հենց դա։ Սա առաջին կարևոր քայլն է՝ նոր իրականությունը ճիշտ ընկալելու և պատերազմից հետո պետության առողջ ու ռացիոնալ տեսլական ձևավորելու համար։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 16:27
За последние сутки в больницы сектора Газа поступили 113 погибших и 637 раненых. Об этом сообщает местное министерство здравоохранения.
-
2025-07-29 16:26
Рейс 3F315 авиакомпании FlyOne Armenia, следовавший по маршруту Ереван – Москва (Домодедово), совершил вынужденную посадку в аэропорту г. Махачкала (РФ) из-за резкого ухудшения состояния здоровья одного из пассажиров.
-
2025-07-29 16:24
Падение рейтинга премьер-министра Армении Никола Пашиняна важно, однако куда более значимым является рост поддержки оппозиционного движения. Об этом заявил в зале суда в беседе с журналистами заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян.
-
2025-07-29 16:22
В рамках своих пантюркистских планов Турция рассматривает Армению как угрозу и препятствие для реализации своих целей. Такое заявление в беседе с Новости Армении – NEWS.am сделал член Совета оппозиционного движения «Аякве», бывший председатель Военно-промышленного комитета Армении Аветик Керобян, добавив, что турки прямо заявляют о необходимости устранения этого «препятствия».