ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի թեմայով բանակցություններ չեն վարում
Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախապայմաններ չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մեր կողմից նախապայմաններ չկան, բացի գլխավոր պայմանից, որ Ուկրաինան բարի կամք ցուցաբերի»,-ասել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը միշտ կողմ է եղել նման բանակցություններին։
«Ուկրաինան օրենք է ընդունել, որն արգելում է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Դա նրանց ընտրությունն է: Մենք միշտ հայտարարել ենք բանակցություններ վարելու մեր պատրաստակամության մասին»,-հավելել է նա։
Նա նաև հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտու վերաբերյալ բանակցությունների շարունակման մասին։ Փոխարտգործնախարարի տվյալներով ՝ ՌԴ իրավասու մարմիններն ուսումնասիրում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության առաջարկները։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի թեմայով բանակցություններ չեն վարում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.