Ալիևը հիմա էլ սպառնալիքներ է հնչեցնում օտարերկրյա առաջնորդների հասցեին
Ալիևը հիմա էլ սպառնալիքներ է հնչեցնում օտարերկրյա առաջնորդների հասցեին։ Նա այցելել է օկուպացված հայկական Շուշի քաղաք և մի շարք հայտարարություններ արել։ Ըստ սովորության՝ նա սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Նախ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարի Ադրբեջանի բյուջեն կհասնի ռեկորդային ցուցանիշի։ «Ադրբեջանի պետբյուջեն հաջորդ տարի կհասնի ռեկորդային ցուցանիշի։ Հայաստանում գլուխ են բարձրացրել ռևանշիստական ուժերը։ Հայաստանում ի հայտ են եկել ուժեր և շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի արդյունքների հետ»,-ասել է նա։
Ապա Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը լիարժեք չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները, ամբողջությամբ դուրս չի բերել Ղարաբաղից զորքերը»։ Սա այն դեպքում, երբ հայտարարությունը նման բան չի ենթադրում, բացի այդ, Հայաստանի զորքերը երբեք չեն եղել Արցախում։
«Հայաստանը մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը և պարբերաբար ռազմական սադրանքների է դիմում։ Իհարկե, մենք պատրաստ ենք»,-ասել է նա։
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը «պատերազմ չի ցանկանում»։ «Մենք խաղաղություն ենք ուզում, արդար խաղաղություն։ Մեր առաք քաշած պայմաններն արդար են, հիմնված միջազգային իրավունքի վրա։ Եթե Հայաստանը կամք դրսևորի՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ապա այն կկնքվի։ Կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի հետ»,-հավելել է Ալիևը։
Ալիևը կրկնել է իր կողմից սիրված արտահայտությունը․ «իմ համբերությունն անսահման չէ, և եթե Հայաստանը չկատարի իր պարտականությունները, ապա Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»։
«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանը պարզապես վախեցավ և առանց որևէ կրակոցի մեզ վերադարձրեց օկուպացված Աղդամը, Քելբաջարը, Լաչինը»,-ասել է Ալիևը։
Խոսելով Զանգեզուրի միջանցքի մասին՝ Ալիևը սպառնացել է․ «Երկու տարի է՝ մենք ապահովում ենք Լաչինով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավտոմեքենաների տեղաշարժը։ Հայաստանը ևս պարտավորվել է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհային հաղորդակցությունը։ Երկու տարի է անցել, տեխնիկական-տնտեսական հիմնավորումներ չկան, չկա առաջընթաց։ Ո՞ւմ են սպասում։ Ներկայիս ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ»։
«Հայաստանը պետք է հստակ հասկանա՝ ինչ է դա նշանակում։ Ռազմավարական բարձունքից մենք կարող ենք տեսնել Ղարաքիլսան, Ղաֆանը, Գորուսը և Իստիսուն (հայկական քաղաքների ադրբեջանական աղճատված անվանումները)։ Մեծ Գյոյչա լիճը ևս մեր աչքի առջև է։ Այդ ամենն իրողություն է։ Մենք այդ իրողությունները ստեղծել ենք Հայրենական պատերազմից հետո։ Ինչո՞ւ։ Առաջին հերթին՝ ի պատասխան Հայաստանի ռազմական սադրանքների, մյուս կողմից, ապահովելու մեզ հետագա սադրանքներից։ Հայկական բանակի դիրքերի մեծ մասը երևում է նշված բարձունքներից։ Եվ եթե այնտեղ ուժերի կենտրոնացում իրականացվի, ապա մենք անհապաղ միջոցներ կձեռնարկենք»,-ասել է Ալիևը։
Նա դիմել է Հայաստանին աջակցություն ցուցաբերող որոշ մուսուլմանական երկրների։ «Մենք սերտ հարաբերություններ ենք հաստատ մուսուլմանական երկրների հետ և բացատրել, որ Հայաստանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլ նաև մուսուլմանական աշխարհի դեմ։ Մզկիթներ ոչնչացնողները չեն կարող բարեկամանալ մուսուլմանական երկրների հետ։ Կարո՞ղ ենք արդյոք մուսուլմանական առաջնորդները գրկախառնվել նրանց հետ, ովքեր մզկիթներ են ոչնչացնում։ Սա երկերեսանիություն է, դավաճանություն, այլ կերպ չես անվանի»,-եզրափակել է Ալիևը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:33
Депутат НС Армении от оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян на бюджетных слушаниях в парламенте спросила главу Следкома Артура Погосяна насчет произошедшего в апреле жестокого убийства 22-летнего жителя Эчмиадзина, задав ему несколько "неудобных" вопросов о качестве работы следователей.
-
2025-06-06 16:25
Военнослужащие ВС Азербайджана уже увезли двух несовершеннолетних парней из общины Тех Сюникской области Армении в неизвестном направлении, написал бывший омбудсмен РА, глава «Центра права и справедливости «Татоян» Арман Татоян в соцсети.
-
2025-06-06 16:20
На встрече с армянским премьером Николом Пашиняном председатель Совета Федерации РФ Валентина Матвиенко подтвердила готовность России продолжить сотрудничество с Арменией, основанное на взаимном уважении и дружбе.
-
2025-06-06 16:16
Мультимодальный маршрут через Транскавказскую магистраль может теоретически стать альтернативой МАПП "Верхний Ларс". Об этом заявил председатель Российско-Армянского делового совета Араик Татоян, выступая на 10-м межрегиональном Армяно-российском форуме.