ԵԱՏՄ առևտուրը 2022-ի հունվար-օգոստոսին աճել է. տվյալներ Հայաստանից և ոչ միայն
ԵԱՏՄ գործընկերների հետ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առևտուրը 2022 թվականի հունվար-օգոստոսին աճել է 13 տոկոսով։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկի Telegram ալիքը։ Հուլիսի 11,3%-ի համեմատ աճն արագացել է։
Բացարձակ թվերով` այս երեք երկրները ԵԱՏՄ գործընկերների հետ առևտուրն ավելացրել են 2,6 մլրդ դոլարով, այդ թվում Ռուսաստանի հետ՝ 2,4 մլրդ դոլարով: Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ առևտուրն ավելացրել է 1,2 մլրդ դոլարով, Ղազախստանն ու Ղրղզստանը՝ 0,7 մլրդ դոլարով:
Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 0,5 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է եվրոպական մատակարարումների (պարենի, ինչպես նաև սարքավորումների որոշ տեսակների) փոխարինմամբ։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում աճել է` հասնելով 35,5%-ի (մեկ ամիս առաջ այն կազմում էր 34,6%)։
2020-2021 թվականների անկումից հետո Հայաստանը նշված ամիսներին արագ տեմպերով վերականգնել է առևտուրը գործընկերների հետ. Ղազախստանի հետ` 2,6 անգամ, Բելառուսի հետ` 2,4 անգամ, Ղրղզստանի հետ` 1,9 անգամ և Ռուսաստանի հետ` 1,7 անգամ։
Արդյունքում Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրի շրջանառությամբ հասել է Ղրղզստանին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.