Последние новости

Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելն ապատեղեկատվություն է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելը ապատեղեկատվություն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշենք, որ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը նախօրեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել՝ նշելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ներկայացված միջնորդությունը Էրիկ Ալեքսանյանի ու իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշել է այն մերժել:

«Շփոթմունքի կամ դիտավորության արդյունքում զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում, թե փաստաբան Ալեքսանյանի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունն է մերժվել, հետևապես փաստաբան Ալեքսանյանը ազատ է արձակվելու»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ փաստաբանի գրառումը վերաբերում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեկ այլ անձի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը:

«Նշված գործով Էրիկ Ալեքսանյանը հանդիսացել է պաշտպան, և այն որևէ առնչություն չունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման հետ, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, և փաստաբան Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով»,-նշված է հայտարարության մեջ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ