Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ԱՄՐԱԳՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Եթե ՀՀ գործող իշխանությունները կնքվելիք խաղաղության պայմանագրում կամ սահմանազատման վերաբերյալ փաստաթղթում կատարեն որևէ նահանջ Արցախի ինքնորոշման իրավունքից կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը վտանգող որևէ դրույթ ներառեն, դա կհանդիսանա Սահմանադրության խախտում։ Այս մասին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Սահմանադրագետը նշում է, որ ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է առաջին հերթին համապատասխանի ՀՀ սահմանադրությանը և միայն դրանից հետո միայն Ազգային ժողովն իրավունք կունենա վավերացնելու այդ պայմանագիրը։
«Եթե նման փաստաթուղթ կնքվի, դա ուղղակի կհանդիսանա Սահմանադրության խախտում, և նման պայմաններում ՀՀ խորհրդարանն իրավունք չի ունենա նույնիսկ քննարկել այդ փաստաթղթերը։ Եթե այդ խաղաղության պայմանագրում ամրագրված լինեն հնարավոր դրույթները, որով ՀՀ–ն դե ֆակտո կամ դե յուրե հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից, ՍԴ–ն պարտավոր է արձանագրել, որ դա հակասում է ՀՀ սահմանադրությանը և Անկախության հռչակագրին»,–ասում է սահմանադրագետը` կասկած հայտնելով, որ գործող իշխանության օրոք դա հնարավոր է։
Պողոսյանն այս դեպքում հայ հանրությունից ակնկալում է, որ նրանք պահանջեն և պայքարեն, որ Սահմանադրության պահանջները կատարվեն հանրային իշխանության բոլոր մարմինների կողմից։
«ՀՀ սահմանադրությունն Արցախի ինքնորոշման առումով միանշանակ է և պարտավորեցնում է Հայաստանի իշխանություններին առաջնորդվել Արցախի ինքնորոշման իրավունքով և փաստով, և դրանից որևէ շեղում նշանակում է, որ ՀՀ իշխանությունն արհամարհում է այս պետականության հիմքը` Անկախության հռչակագիրը և ՀՀ սահմանադրությունը»,–ասաց նա։
Սահմանադրագետն իշխանությունների կողմից իրականության խեղաթյուրում է համարում այն, թե ՀՀ–ն 1991 թվականին իբր ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Նա պատմական էքսկուրս կատարելով նշեց, որ դեռևս 1991 թվականի Ալմա–Աթայի հռչակագիրը դրան կից արձանագրությունը կամ 1991 թվականի դեկտեմբերի 8–ի ակտը հնարավոր չէ մեկնաբանել այնպես, որ ՀՀ–ն, ճանաչելով տարածքային ամբողջականությունը, դրանով իսկ ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ։
Այս համատեքստում սահմանադրագետը ցավով արձանագրում է, որ Ադրբեջանն ավելի լավ է հասկանում, թե ինչ է ամրագրված ՀՀ սահմանադրության մեջ, քան ՀՀ այսօրվա իշխանությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.