Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ՝ ՀՀ-Ն ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԱԳՐԵՍՈՐԻ ՊԻՏԱԿԸ
Եթե Հայաստանը կամովին հրաժարվում է Արցախի ինքնորոշումից կամ նշաձողն իջեցնում է, դա նշանակում է, որ Հայաստանն իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա մանրամասնեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար ագրեսորի պիտակ ունենալը։
«Առաջինը` ագրեսոր պետության էթնիկ բնակչության վտարում, բռնի տեղահանումն է։ Տարածքներով պետք է ագրեսոր պետությունը հատուցի։ Լավագույն օրինակը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան է, երբ նրա հաշվին բազմաթիվ պետություններ ընդլայնեցին իրենց տարածքը։ Փաստ է, որ եթե կա վնաս, որի համար պետք է փոխհատուցել գումարով կամ այլ միջոցով, դրա փոխարեն կարող են տարածք պահանջել։ Նաև՝ ռազմական հանցագործներին գտնել և դատելը` ագրեսիան նախաձեռնելու համար»,– նշեց Շավարշ Քոչարյանը։
Նա հավելեց, որ ագրեսոր ճանաչված պետության առջև նաև սահմանափակումներ են դրվելու ռազմական ոլորտում, ինչը նշանակում է նաև զենք գնելու սահմանափակումներ, զուգահեռ՝ երկրի ներքին կյանքի վերահսկողություն, որպեսզի որևէ դեպքում ռևանշիզմը գլուխ չբարձրացվի։
Նախկին փոխնախարարը վստահ է, որ Ադրբեջանն իր բոլոր քայլերն ուղղել է Հայաստանը որպես ագրեսոր պետություն ճանաչելու գործընթացին և փաստ է, որ այդ գործում Ադրբեջանին աջակից են ՀՀ իշխանությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 09:33
На прошлой неделе Армянский национальный комитет Америки (ANCA) заявил, что 14 апреля окружной суд США отклонил иск на сумму 500 млн. долларов поданный, азербайджанским адвокатом из Лагуна-Бич (штат Калифорния) Айнур Багирзаде против ANCA и 29 других лиц. Об этом пишет The California Courier.
-
2025-04-23 09:31
Спецпосланник президента США Стив Уиткофф посетит Россию на этой неделе, он рассчитывает на встречу с президентом РФ Владимиром Путиным. Об этом заявила журналистам пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-04-23 09:29
В рамках мероприятий, посвященных 110-й годовщине Геноцида армян, 21 апреля посол Армении во Франции Арман Хачатрян и дипломатический персонал посольства РА в церкви Сен-Сюльпис в Париже приняли участие в традиционной литургии в память о жертвах Геноцида армян. Об этом сообщило посольство РА во Франции.
-
2025-04-23 09:27
Журналист из Тавушской области Воскан Саргсян пишет: