Պատգամավոր․ Եթե Փաշինյանը հանձնի անկլավները, հարավ ստիպված կլինենք գնալ «ադրբեջանական տարածքով»
Իշխանությունը 2019 թվականից խոսում է խաղաղության մասին, սակայն պատերազմ բերեց։ Հիմա էլ են խոսում խաղաղության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այս մարդիկ փորձում են կործանել Երրորդ Հանրապետությունը՝ Արցախը կտրելով Հայաստանից։ Կոպիտ ասած՝ ձեռքերը լվանում են, Արցախը մենակ են թողնում Ադրբեջանի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Երրորդ Հանրապետության հիմքում Արցախի և Հայաստանի միասնությունն է։
Խաչատրյանը նկատեց, որ իրավիճակը վերադառնում է անհասկանալի 29 800 քմ-ի:
«Բացատրեմ նրանց համար, ովքեր տեղյակ չեն։ Սա չի ներառում անկլավներ: Եթե վաղը դուք Երևանից գնաք Եղեգնաձոր, Գորիս կամ Կապան, կգնաք «Ադրբեջանի տարածքով»։ Խոսքը Երասխի, Տիգրանաշենի մասին է»,-նշեց Խաչատրյանը ։
Նշենք, որ նման իրավիճակ կլինի Վրաստան տանող ճանապարհին։
Պատգամավորը ցավով նշեց, որ Փաշինյանին հաջողվել է համոզել հասարակության մի մասին, որ Հայաստանն այլ տարբերակ չունի, և սեփական փրկության համար անհրաժեշտ է զիջել Արցախը:
«Դա է հասարակության պասիվության պատճառը։ Եթե Փաշինյանը չի կարող ինչ-որ բան անել, դա չի նշանակում, որ պետությունը չի կարող։ Կան երկրներ, որոնց համար «կարմիր գծերը» համընկնում են Հայաստանի «կարմիր գծերի» հետ, իսկ դա նաև Արցախն է»,-նշեց պատգամավորը։
Նրա խոսքով ՝ իշխանությունը խոստովանում է, որ անկարող է ամրապնդել բանակը։
Միաժամանակ նա հիշեցրեց Կոսովոյի նախադեպը։ «Ինչ վերաբերում է Արևմուտքի հապճեպ գործողություններին, ապա, վստահ եմ, որ Արևմուտքին պետք է, որ այստեղ հանգիստ լինի, հատկապես այն դեպքում, երբ Ուկրաինայում իրավիճակը լարված է»,-նշեց պատգամավորը։
Խաչատրյանն իրատեսական չի համարում մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, թեկուզ այն պատճառով, որ իշխանությունները մտադիր են սահմանազատում իրականացնել։ «Բայց եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, դա կլինի ադրբեջանական զենքի տակ ստորագրված փաստաթուղթ»,-հայտարարեց Խաչատրյանը:
Հարցին, թե ընդդիմությունը հայտարարել է, որ չի կարող խանգարել նման համաձայնագրի ընդունման գործընթացին, Խաչատրյանը պատասխանեց՝ «Ստորագրելը մի բան է, վավերացնելը՝ մեկ այլ բան։ Կարելի է կանխել, եթե ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել հասարակությանը, և ժողովուրդը գիտակցի ողջ վտանգը։ Խորհրդարանում ձայների հարաբերակցությունը կարող է արագ փոխվել, մենք դա բազմիցս տեսել ենք, եթե ժողովուրդը դուրս գա փողոց»,-եզրափակեց Խաչատրյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: