Խորհրդարանում քննարկում են թշնամուն հանձնված ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բնակիչների խնդիրները
Նոյեմբերի 9-ին Ազգային ժողովում՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնությամբ, անցկացվում է աշխատանքային քննարկում՝ թշնամուն հանձնված ԼՂՀ Քաշաթաղի շրջանից հարկադրաբար վերաբնակեցված անձանց բնակարանով ապահովելու վերաբերյալ։
Մասնավորապես, քննարկվում է վերոնշյալ անձանց պատճառված նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը։ Քաշաթաղի շրջանի բնակիչները հույս են հայտնել, որ իրենց խնդիրներն ու հարցերը շուտով վերջնական լուծում կստանան։
Շրջանի բնակիչներից մեկի՝ Հարությունյանի խոսքով՝ մոտ 18 հազար մարդ անտուն է մնացել։ Տղամարդու կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները 90 ականների սկզբին շրջանը բնակեցրել են առանց հաշվի առնելու «Միգրացիայի մասին» միջազգային կոնվենցիան։
Արդյունքում Քաշաթաղի բնակիչները զրկվել են իրավական հիմքերից, որոնք կարող էին երաշխավորել թշնամուց ազատագրված շրջանում նրանց վերաբնակեցման իրավունքը։
«Այդ ժամանակ մենք ունեինք հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր փախստականներ Ադրբեջանից», - ասաց շրջանի բնակիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.