Գյուլումյան․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի անջատումն անօրինական չի համարում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի բանաձևում խոսք անգամ չկա այն մասին, որ Ղարաբաղի անջատումն անօրինական է։ Այս մասին նոյեմբերի 9-ի քննարկման ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նրա խոսքով, անգամ եթե Հայաստանի իշխանությունները փոխեն Սահմանադրության ներածությունը, ապա դա Հայաստանին չի զրկի հետագայում դրան հղում կատարելու իրավունքից։ «Մեր հարևանները մտածում են, որ ներածությունը փոխելը կարող է խանգարել մեզ։ Բայց անգամ չգործող Սահմանադրության ներածությունը կարող է դեր խաղալ»,- ավելացրել է Գյուլումյանը։
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության ներածությունում կա հղում Անկախության հռչակագրին։ Հռչակագրի համաձայն՝ Հայաստանը կողմ է 1915թ. Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչմանը և վարում է անկախ արտաքին քաղաքականություն, ուղիղ հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.