Իրանի ՆԳՆ․ Իրանում անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են ոչ բարեկամական երկրներում
Իրանում անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են Թեհրանի համար ոչ բարեկամական ութ երկրներում։ Այս մասին երկրի հյուսիսում գտնվող Գոլեստան նահանգի շիա և սուննի իմամների ուրբաթօրյա աղոթքների նիստի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, փոխանցում է Fars-ը։
«Վերջին անկարգությունների ժամանակ իրադարձությունների կենտրոնում գտնված մարդիկ պատկանել են տարբեր խմբերի։ Դրանցից մի քանիսը պատրաստվել են Իրանի համար ոչ բարեկամական 8 երկրներում», – գործակալությունը մեջբերում է Վահիդիի խոսքը։
Ըստ նախարարի՝ որոշ երիտասարդներ անկարգություններին միացել են համացանցի և սոցցանցերի ազդեցության տակ, Իրանի թշնամական երկրներն իրենց նպատակներին հասնելու համար ձգտել են անկարգություններին էթնիկական հակամարտության բնույթ տալ։
«Թշնամին ներդրել է իր բոլոր ջանքերը։ Վերջին անկարգություններին ներգրավվել են բոլորը՝ Մոջահեդների կազմակերպությունից մինչև սուննի Քոմալա՝ առավելագույն ճնշում գործադրելու օգնությամբ Իրանին հաղթելու համար։ Սակայն հենց իրենք հայտարարել են, որ պարտվել են», – հավելել է Վահիդին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:43
Ереван готовился к разным сценариям, заявил секретарь Совбеза Армении Армен Григорян на полях форума APRI в Ереване, комментируя атаки Израиля на Иран и их последствия.
-
2025-06-13 13:42
Задержан экс-премьер Армении Овик Абрамян. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе Антикоррупционного комитета.
-
2025-06-13 13:41
Секретарь Совбеза Армен Григорян не стал комментировать информацию о визите премьер-министра Армении Никола Пашиняна в Турцию, призвав дождаться сообщения кабмина.
-
2025-06-13 13:28
Вновь и вновь приходится констатировать, что Армения существует не в вакууме. Вокруг происходят множество процессов, которые могут оказать прямое воздействие на уровень стабильности и безопасности Армении и всего региона в целом.