Եվրոպան, ցրտերին ընդառաջ, գազի պահեստարանները լցրել է գրեթե 100 տոկոսով
Եվրամիությունը ձմռան շեմին կարողացել է լցնել գազի իր պահեստարանները, անգամ չնայած Ռուսաստանից վառելիքի մատակարարման լիակատար դադարեցմանը։ Այս մասին գրել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով տարբեր երկրների ցանցային գործակալությունների տվյալներին։
Գերմանիան կարողացել է իր պահեստարանները լցնել 99,54 տոկոսով, Ֆրանսիան՝ 99,9, Իտալիան՝ 95,5 տոկոսով։ Ընդ որում՝ այս ցուցանիշներին հաջողվել է հասնել տարածաշրջանում պահպանվող տաք եղանակի և գազի սպառման կրճատման շնորհիվ։ Այդ ամենը թույլ է տալիս հանգիստ անցկացնել ջեռուցման սեզոնը։
Պարբերականի տվյալներով՝ պահանջարկը բավարարելու համար եվրոպական երկրները ստիպված են եղել գազը գնել ավելի բարձր գնով։ Ընդ որում՝ Գերմանիայում չկա ՀԲԳ ստանալու սեփական ենթակառուցվածք, ուստի գնումները կատարվում են երկարաժամկետ պայմանագրերով, այլ երկրների տերմինալների միջոցով։ Շուկայի մասնակիցները մինչ այդ կասկածում էին, որ Գերմանիան կկարողանա մինչև նոյեմբեր լցնել իր պահեստարանները գոնե 80 տոկոսով, բայց սպառման խնայողությունը թույլ տվեց նոյեմբերի սկզբին ապահովել գրեթե 100 տոկոսով լիքը պահեստարաններ։
Շուկայի փորձագետները հաշվարկել են, որ Գերմանիան կկարողանա հանգիստ անցածկացնել ջեռուցման այս սեզոնը, եթե եղանակային որևէ անոմալիա չլինի։ Լավ եղանակի դեպքում անգամ մատակարարումների խափանումներն առանձնակի խնդիրներ չեն ստեղծի։ Բայց հաջորդ ձմռան սեզոնին պատրաստվելու հարցը, միևնույն է, մնում է, իսկ իրավիճակը էներգաշուկայում շարունակում է մնալ լարված։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: