Զախարովա․ Երևանն ու Բաքուն չեն հրաժարվել Սոչիի պայմանավորվածություններից
Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին փոխընդունելի հանգուցալուծումների որոնման գործընթացում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումը Արևմուտքի, այլ ոչ թե Ռուսաստանի հովանու ներքո խաղաղության պայմանագիր ստորագրելու ցանկության ցուցադրություն չէ։
«Որքանով մենք տեսել ենք այն մեկնաբանությունները, որոնք տվել են երկու երկրները, խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեմայի շուրջ շարունակվում է կարծիքների փոխանակումը։ Քննարկումն անցկացվել է, այդ թվում ՝ հաշվի առնելով Սոչիի գագաթնաժողովի արդյունքները։ Ես չեմ տեսել, որ կողմերը հրաժարվեն ձեռք բերված պայմանավորվածություններին հղումներ անելուց»,–ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 31-ի համատեղ հայտարարության մեջ պետությունների ղեկավարները կարևորել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստումը` տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա զարգացումների հիման վրա շարունակել փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ որոնել։
«Մենք կաջակցենք այդ գործընթացին։ Ինչ վերաբերում է կարգավորման գործում Ռուսաստանի դերին, ապա Սոչիում առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածություններին։ Այս ամենը կազմում է երկկողմ հարաբերությունների համալիր կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի հիմքը»,–ասել է նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: