Последние новости

Ադրբեջանը ամեն կերպ ձգձգում է 16 անհետ կորածների մարմինների վերադարձը

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Հայաստանը 16 անհետ կորած ունի, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում։ Կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը բոլոր մեթոդներով ձգձգում է 16 զոհերի մարմինները վերադարձնելը։ Միաժամանակ, Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման` փորձ անելով ներկայացնել, թե նման խնդիր միայն ինքն ունի, և Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում։ Մինչդեռ, ՀՀ համար սա նույնքան հրատապ խնդիր է»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից Հայաստանից անհետ կորածների թիվը 777 է, իսկ 44-օրյա պատերազմից` 203։

Նրա խոսքով` 2020-ից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը։

Միաժամանակ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ` ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման կետը` շարունակելով կալանքի տակ պահել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների և փորձելով այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ