Հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինները նույնականացվել ու հուղարկավորվել են
Հոկտեմբերի 27–ին ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված բոլոր տասը զոհված զինծառայողների մարմինները փորձաքննությունների արդյունքում նույնականացվել են, նրանք հուղարկավորվել են։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Նոյեմբերի 4–ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ հայկական կողմին փոխանցված 10 հայ գերիների մարմիններից 5-ի պարագայում կան հաստատված փորձաքննության արդյունքներ, իսկ մյուսներինն էլ ընթացքի մեջ է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։
Վերջին տվյալով՝ զոհվածների թիվը և անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ ևս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4-ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.