Последние новости

ԱՄՍԱԿԱՆ 5 ԳԻՐՔ «ԶԱՆԳԱԿ» ԳՐԱՏՆԻՑ՝ 15% ԶԵՂՉՈՎ

Այժմ ամեն ամիս «Զանգակ» գրատների ցանցից կարելի է գնել հինգ անուն գիրք՝ 15% զեղչով` Վիվա-ՄՏՍ-ի ու «Զանգակ» գրատան «5 գիրք» համատեղ արշավի շրջանակում:

Զեղչը կարելի է ստանալ «My Viva-MTS» բջջային հավելվածում հասանելի բարկոդի միջոցով, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել «Զանգակ» գրատանը՝ գնում կատարելիս: «My Viva-MTS» հավելվածը հասանելի է թե՛ «Play Store»-ում և թե՛ «App Store»-ում:

Նոյեմբեր ամսվա ընթացքում զեղչվող հինգ գրքերն են.

1«Մեծն Գեթսբի», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

2«Աղախնի պատմությունը», Մարգրեթ Աթվուդ

3«Չթողնես ինձ երբեք», Կազուո Իշիգուրո

4«Ուտել, աղոթել, սիրել», Էլիզաբեթ Գիլբերթ

5«Ճանապարհին» (բնագիր գլանափաթեթ), Ջեք Քերուեք

Գրքերի անվանումները հասանելի են նաև սոցիալական ցանցերում Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական էջերում:

Ի դեպ, զեղչված գրքերը գնելիս քանակական սահմանափակում չկա:

Զեղչը կիրառելի չէ «Զանգակ» գրատան առցանց էջում գիրք գնելիս:

Զեղչը գործում է միայն հայալեզու գրքերի համար:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КАРПИС ПАШОЯН: ВМЕСТО КАТОЛИКОСА – ПАШИНЯНОВСКИЙ ЗАМ ПО ЛИНИИ ХРИСТИАНСТВА
    2025-06-10 18:38

    Пашиняну нужен такой католикос, который будет таким же отстраненным, не причастным ко всему, как Ваагн Хачатурян, и таким же покорным, как Анаит Манасян, написал на своей странице в ФБ публицист Карпис Пашоян, подчеркнув, что Пашинян бросил вызов демократическому будущему Армении и конституционному строю. Публикацию полностью приводим ниже.

  • Сектантов готовят для "атаки" на Церковь?
    2025-06-10 14:13

    "Коллеги пишут, что Никол Пашинян формирует группы из сект "Слово жизни" и "Свидетели Иеговы" для атаки на Армянскую Апостольскую Церковь, - отмечает на своей странице в Фейсбук доктор политологии Артур ХАЧИКЯН. - В настоящее время он также ведет переговоры с сектой "Рема" и "Пятидесятники", требуя от каждой по 500 сектантов для атаки на здание Церкви.

  • В АРМЕНИИ ПРОЙДЕТ МЕЖДУНАРОДНЫЙ ИНВЕСТИЦИОННЫЙ ФОРУМ HIF YEREVAN 2025
    2025-06-10 11:12

    В Ереване 18 июня пройдет HIF Yerevan 2025, который является ведущей международной площадкой для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества и направлен на содействие развитию сферы туризма и гостеприимства в Армении.

  • Давид АНАНЯН: "МОЛЧАНИЕ И БЕЗДЕЙСТВИЕ В НЫНЕШНЕЙ СИТУАЦИИ РАВНОСИЛЬНЫ СОУЧАСТИЮ"
    2025-06-10 10:03

    "Нынешняя политическая реальность в Армении вызывает глубокую обеспокоенность не столько качеством управления, сколько самой сущностью его направленности", - констатирует экс-глава Комитета госдоходов (КГД) Давид АНАНЯН. По его словам, мы наблюдаем сейчас не просто отрыв власти от нации и общества, но и системную деформацию государственного дискурса в антинациональном ключе.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ