Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կարող են պատժվել բանտարկությամբ կամ տուգանքով
Գերմանիայում քննարկումների թեմա է դարձել ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնելու հարցը։ Իրավաբանների դիտարկմամբ՝ կարող են պատժվել նաև նրանք, որոնք կհերքեն Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է Էրմենիհաբերը։
«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» «Ազատ դեմոկրատական կուսակցության» և «Կանաչների կուսակցության» կողմից ստեղծված կոալիցիոն կառավարությունն օրենքի նախագիծը ներեկայացրել է Բունդեսթագի (խորհրդարան) քննարկմանը և քվեարկմանը: Թեև ընդդիմադիր «Ձախ» և «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունները «դեմ» են քվեարկել, այդուհանդերձ օրինագիծն ընդունվել է 514 պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում։
Գերմանիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում կատարված հիշյալ օրենսդրական փոփոխությունը նախատեսում է ազատազրկում (մինչև 3 տարի) կամ տուգանք բոլոր նրանց համար, ովքեր ատելություն և բռնություն կհրահրեն՝ ժխտելով ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները։
Ըստ այդմ՝ պատժվելու են ոչ միայն Գերմանիայում Հոլոքոստը ժխտողները, այլև աշխարհի տարբեր մասերում ցեղասպանություններն ու պատերազմական հանցագործությունները ժխտողները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները հերքողները։
Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներում անհանգստացած և տարակուսած են, թե արդյոք օրենքի վերոհիշյալ փոփոխությունը կվերաբերի Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Օրենքի փոփոխությանը կողմնակից Գերմանիայի արդարադատության նախարարությունն իր կայքում հրապարակած տեղեկատվական տեքստում որոշ պարզաբանումներ է տվել։ Նշվել է, որ եթե դատարանները չեն կարոցացել հաստատել տվյալ ցեղասպանության կամ ռազմական հանցագործության փաստը, ապա այդ դեպքում օրենքի նախատեսած պատիժը չի տարածվածի ենթադրյալ հանցագործությունը ժխտողի վրա։
«Բայց որոշ դեպքերում պատմական փաստերը կարող են հանրահայտ լինել, և այդ դեպքերում դատարանը ապացույցներ հավաքելու կարիք չունի»,- պարզաբանում է Գերմանիայի արդարադատության նախարարությունը։
Հիշեցնենք, որ Գերմանիայում 2016 թվականի հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձև էր ընդունվել, ըստ որի՝ 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանություն ու ջարդերը ճանաչվել են որպես ցեղասպանություն։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:40
Изначально переговоры в азербайджано-карабахском конфликте велись между Баку и Степанакертом. Уже сам факт переговоров 28 июля 1993 года, которые состоялись по инициативе Баку, продиктованной военными неудачами на фронте и, прежде всего, падением Агдама - главного опорного пункта азербайджанских вооруженных сил близ НКР, - отвечает на вопрос, является ли Арцах стороной конфликта. Тогда же была установлена постоянная прямая связь (ВЧ) между двумя основными сторонами конфликта.
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.