Փաշինյան․ Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու մասին համաձայնությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու մասին համաձայնությունը, որը նշված է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։
«Որքան էլ տարօրինակ է, Ալիևը Հայաստանին մեղադրում է փոխադարձ համաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,–գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ալիևը օրեր առաջ դիմելով Հայաստանի ղեկավարությանը` հայտարարել էր, որ 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո երկու տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միայն ուժեղացել են և կարող են կրկնել հարձակողական գործողությունները տարածաշրջանում: Ընդ որում, նա հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքի» մասով հայերի հանձնառության մասին և կշտամբել, որ նրանք մինչև հիմա իրենց զորքերը դուրս չեն բերել «ադրբեջանական տարածքից»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.