Արցախում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը կազմել է 18.2 տոկոս
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 18,2 տոկոս:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական վիճակն Արցախում:
«Մեր գնահատումներով և ներկայացված տվյալների հիման վրա, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի ցուցանիշը հաշվարկել ենք 199,6 միլիարդ դրամ՝ համախառն ներքին արդյունքի ինդեքս-դեֆլյատորի՝ 103,7 տոկոս ցուցանիշի պարագայում: Համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 18.2 տոկոս»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ 2021 թվականին արտադրված համախառն ներքին արդյունքը կազմել էր 162,8 միլիարդ դրամ:
Այդուհանդերձ, ըստ կառույցի ղեկավարի, արձանագրված տնտեսական աճը հեռու է նախապատերազմյան ժամանակահատվածի մակրոտնտեսական ցուցանիշներից:
«Անցած բազային տարում տնտեսական անկման ցուցանիշը կազմել է 26,4 տոկոս (2020 թվականի համեմատ): Անկման ցուցանիշ գրանցվել է նաև 2019 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ: Այս ֆոնին մենք դեռևս հեռու ենք նախապատերազմյան ժամանակաշրջանի մակրոտնտեսական ցուցանիշների մակարդակից»,-ընդգծեց Մինասյանը:
Նա մանրամասնեց, որ արձանագրված 18,2 տոկոսի աճի 10,4 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, արտադրանքի հարկերը կազմել են 2,7 տոկոս, առևտրի և ծառայությունների ոլորտին է բաժին ընկել 1,9 տոկոսը, գյուղատնտեսությանը՝ 0.9 տոկոսը, իսկ 0.7 տոկոսը՝ շինարարությանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).