Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
Արցախի պաշտպանության բանակը հանդիսանում է մեր անվտանգության գրավականը։ Այն Արցախի կարևորագույն ինստիտուտներից է և նրա գոյությունը որևէ պարագայում կասկածի տակ դրվել չի կարող։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Մեր բանակը նաև խաղաղապահ է, քանի որ ապահովում է, որ Արցախում անվտանգություն ու խաղաղություն լինի։ Արցախի ՊԲ-ն երբևէ ագրեսիվ գործողությունների չի դիմել։ Այնպես որ, միանշանակ կարող ենք պնդել, որ պաշտպանության բանակը հանդիսանում է մեր անվտանգության գրավականը։ Այլ հարց է, որ համակարգում բարեփոխումների կարիք կա, որոնք միտված պետք է լինեն արդիականացնելու զինված ուժերը»,-ընդգծեց Բաբայանը։
Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ այսօր տարածած հայտարարությանը, թե, իբր, 2020թ. 44-օրյայի ժամանակ Ադրբեջանն ազատագրել է միջազգայնորեն ճանաչված իր տարածքներն ու վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ Արցախի արտգործնախարարը շեշտեց.
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի հետ որևէ կապ չունի։ Արցախն ինքնորոշվել է ԽՍՀՄ օրենքների, ինչպես նաև՝ միջազգային օրենքների տառին համահունչ, իսկ Ադրբեջանի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը վիճարկելի են և այս պահին որևէ իրավական, պատմական հիմք չունեն։ Ուղղակի, բիրտ ուժով, միջազգային հանրության անտարբերության կամ անկարողության պայմաններում Ադրբեջանը բռնազավթել է Արցախի տարածքները և նման հայտարարություններ է անում։ Ու պիտի ցավով փաստենք, որ այդ հայտարարությունները չեն ստանում միջազգային համապատասխան արձագանք, ինչի հետևանքով է նաև, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել Արցախի նկատմամբ իրականացրած իր ռազմական ագրեսիան ու ցեղասպան քաղաքականությունը»,-նշեց Բաբայանն ու հույս հայտնեց, որ մի օր, անպայման, իր արած ամեն ինչի համար Ադրբեջանը պատասխան է տալու և, որպեսզի այդ օրը շուտ գա, ակտիվ աշխատել է պետք միջազգային հարթակներում։
Արդբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից վերջին ժամանակներս ասպարեզ նետված մյուս թեզը, թե, իբր, Լաչինի միջանցքն օգտագործվում է ռազմական ապրանքներ տեղափոխելու նպատակով նաև, Արցախի արտգործնախարարի գնահատմամբ, լուրջ սպառնալիք է Արցախի անվտանգությանը և ՌԴ խաղաղապահ առաքելությանը։
«Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական ահաբեկչությունը։ Ու ուշագրավ է այն, որ իր այս կեղծ հայտարարություններն Ադրբեջանն անում է այն պահին, երբ Ռուսաստանն անհաջողություններ ունի Ուկրաինայում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը հենց անհաջողություն է ունենում ուկրաինական ճակատում, այստեղ կտրուկ ակտիվանում է պանթուրքիզմի վեկտորը»,-ասաց Արցախի արտգործնախարարն ու հավելեց՝ ցանկացած առաջարկ, որն ուղղված է խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, Ադրբեջանն ամեն կերպ տապալում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.